«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը այսօր իտալերենի թեստ կհանձնի:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը պտրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»:
Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն հանձնել:
Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից: