Սպորտ

Անգլիայում տարբերակներ են մշակում երկրպագուներին ստադիոն թողնելու համար

Անգլիայում քննարկում են երկրպագուներին ստադիոն թույլ տարու տարբերակները։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ բրիտական VST Enterprises կազմակերպությունը առողջապահության էլեկտրոնային անձնագիր է մշակել, որի մեջ մարդու առողջությանը վերաբերվող տվյալներ են լինելու։

Ըստ աղբյուրի՝ երկրպագուները կկարողանան ստադիոն մտնել միայն այն ժամանակ, երբ այդ անձնագրում կորոնավիրուսի թեստի պատասխանը կլինի բացասական։

Նշվում է նաև, որ երկրպագուները ստադիոն մտնելուց առաջ թեստ կհանձնեն ու կվճարեն հավելյալ 16 եվրո դրա համար։

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս վերջնական համաձայնություն չի տվել այս նախագծին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ