Թիմ
Որպես մարզիչ ուզում եմ`առաջիկա տարիներին Տիագոն մնա թիմում․ Ֆլիկ
Sport1.de-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույցի ընթացքում անդրադարձել էթիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապագային։ «Ես կարող եմ հասկանալ, երբ խաղացողն անհանգիստ է։ Տիագոն խաղացել է Իսպանիայում «Բարսելոնայի» կազմում, իսկ Բունդեսլիգայում՝ «Բավարիայում»։ Ես կհասկանամ նրան, եթե նա որոշի խաղալ ԱՊԼ-ում»,- նշել է Ֆլիկը։ Ֆլիկի խոսքով՝ տխուր կլինի, որ Տիագոն լքի թիմը։ «Ես՝ որպես մարզիչ, ուզում…
Ես ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ. Մխիթարյան
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանական «Սևիլյայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսին կիսվել է առաջիկա խաղի մասին կարծիքով: Մխիթարյանը հայտնել է, որ պետք է ավելի կենտրոնացած և զգոն լինեն, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: «Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է…
Ժամանակից շուտ չեմպիոն դառնալուց հետո Յուվենտուսում հոգեբանական անկում է. Սարի
«Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության վերջին տուրում տանը «Ռոմայից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո խոսել է թիմի վիճակի մասին: Մարզիչը խոստովանել է, որ թիմում խնդիրներ կան։ «Ժամանակից շուտ չեմպիոն դառնալուց հետո մեր թիմում հոգեբանական անկում է։ Պետք է շատ ուշադիր մոտենալ առաջիկա հանդիպմանը։ Ֆրանսիայում պարտվել ենք 0։1 հաշվով։ Այսօրվա պայմաններում շատ բարդ…
Ռեալի պաշտոնական խանութում Բեյլի մարզաշապիկը չի վաճառվում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ռեալը» այսօր ներկայացրել է 2020/21 թվականների մրցաշրջանի մարզաշապիկները։ Ակումբի պաշտոնական խանութում արդեն վաճառվում են նոր մարզաշապիկները։ Երկրպագուները նկատել են, որ ցուցադրված չի եղել Գարեթ Բեյլի մարզաշապիկը։ Նրանց աչքից չի վրիպել 11 համարի շապիկների չլինելը։ Ավելի վաղ հայտնի էր, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և Գարեթ Բեյլի հարաբերությունները լարված են։
Քրեական գործ է հարուցվել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ
The Independent-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիայի հատուկ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ: Անցած շաբաթ հատուկ դատախազ էր նշանակվել, ով վարել է այդ ժամանակահատվածում պաշտոնաթող եղած գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի և Ինֆանտինոյի միջև գործերը: Դատարանը, ի վերջո, եկել է այն եզրակացությանը, որ Լաուբերը թաքցրել էր Ինֆանտինոյի հետ տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկությունն այն ժամանակ, երբ…
Արթուրը հանգստից հետո չի միանա Բարսային
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Արթուրը Էնրիկե Սետիենի թիմին տված 7 օրվա հանգստից հետո չի միանա ակումբին։ RAC1-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպանը այս մասին տեղեկացրել է «Բարսային»։ Նա նշել է, որ չի ուզում մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել թիմի հետ։ Հիշեցնենք, որ հունիսի 29-ին հայտարարվեց, որ Արթուրը տեղափոխվում է «Յուվենտուս»։ Նշենք, որ իսպանական ակումբը մարզումների է վերադառնալու այսօր ու…
Ֆերնանդո Ալոնսոն կվերադառնա Ֆորմուլա 1
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն պայմանագիր է կնքելու ֆրանսիական Renault թիմի հետ: Նշվում է, որ ֆրանսիական թիմը Ալոնսոյի հետ բանակցություններ էր վարում դեռ անցյալ տարվանից: Հայտնի է, որ նա հաջորդ մրցաշրջանում կվերադառնա մրցավազքի: Հիշեցնենք, որ Ալոնսոն 2018 թվականին մի քանի անհաջող մրցաշրջանից հետո, որոշում էր կայացրել ելույթ չունենալ Ֆորմուլա 1-ում: Այս մասին հայտնում է…
Կամո Հովհաննիսյանը նոր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ղազախական «Կայրաթ» տեղափոխված հայազգի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյան բացել է նոր թիմում իր գոլերի հաշիվը։ Նա 3-րդ տուրում՝ «Ժետիսուի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով 11-րդ րոպեին։
Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում էն, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան…
Մրցաշրջանից հետո Հաքիմի նպատակը Ռեալ վերադառնալն է
Onda-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» աջ պաշտպան Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն հաստատել է, որ մրցաշրջանի ավարտին խաղացողը վերադառնալու է մադրիդյան ակումբ։ Աշրաֆ Հաքիմը այժմ վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։ «Բորուսիայում» Հաքիմիի վարձակալությունը կտևի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Գործակալ Ալեխանդրո Կամանոն ընդգծել է, որ հիանալի երկխոսություն ունեն «Ռեալի» հետ։ Կամանոն հավելել է՝ համաձայնության…
Կապելոն բարձրաձայնեց Միլանի հիմնական խնդիրը
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, թե ինչն է պակասում թիմին։ ««Միլանը» անհետևողական է: Թիմը ղեկավարում էր Ջենարո Գատուզոն, բայց նրանք մի օր բաժանվեցին իրարից, սկսեցին համագործակցել Մարկո Ջամպաոլոյի հետ, այնուհետև հրավիրեցին Ստեֆանո Պիոլիին: Հետո նրանք ուղղվեցին դեպի Բոբանին և Մալդինին: Այժմ ակումբը ցանկանում է վստահել արտասահմանցիներին: Արդյո՞ք նրանք կգործեն ռացիոնալ»,- ասել է…
Ռոման հետաքրքրված է Մոյզե Կենով
Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրված է անգլիական «Էվերտոն»-ի հարձակվող Մոյզե Կենով: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Իտալական ակումբն արդեն իսկ սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի հետ: Հարձակվողը ևս ցանկանում է, նորից Իտալիայում խաղալ: Հիշեցնենք, որ նա Էվերտոն էր տեղափոխվել 2019-ին։
Դիբալան ցանկանում է կրկին խաղալ Պոգբայի հետ նույն թիմում
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ջերմորեն խոսեց իր նախկին թիմակից Պոլ Պոգբայի մասին: Դիբալան և Պոգբան միասին խաղացել են «Յուվենտուսում» 2015-2016 թվականներին: «Ես հիանում եմ Պոգբայով: Ես բախտ եմ ունեցել նրա հետ հիանալի պահեր ապրել: Հուսով եմ, որ դա նորից կլինի»-ասել է Դիբալան: Այս մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 7 գոլի…
Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին. Marca
Բունդեսլիգայում և 2-րդ Բունդեսլիգայում առաջնությունը կվերսկսվի մայիսի 15-ին: Սա որոշվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի 16 տարածաշրջանային վարչապետները չորեքշաբթի օրը տվեցին լիգայի վերադառնալու կանաչ լույսը: Բունդեսլիգայի վերագործարկման մասին այս տեղեկությունները հաղորդել է Bild-ը: «Այսօրվա որոշումը լավ նորություն է Բունդեսլիգայի առաջին և երկրորդ դիվիզիոնների համար»,- ասաց DFL-ի վարչական տնօրեն Քրիստիան Սեյֆերթը…














