թմրամիջոց
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից…
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս: Նույն օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան»…
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ իրացնելով, Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին երկու տղամարդու՝ 31 ու 45 տարեկան։ Ավագի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 հատ հոգեներգործուն դեղահաբ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանները խուզարկեցին 31-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով մարիխուանայի…
Նոյեմբերի 2-ի երեկոյան Աշոցքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահի մոտ մեկը պատրաստվում է թմրամիջոց օգտագործել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 23-ին սրահի դիմացից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գյումրիի Բորյան փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է մանրացված կանեփանման զանգված: Ըստ նրա՝ հայտնաբերվածն իրենն է,…
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ: 2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և…
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 ամբողջական և 3…
Ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Անի թաղամասի 23-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները կասկածվողին Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Մուշի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը…
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի դեղահաբերեր,…
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ն. Ա.-ն ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից: Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ պատուհանագոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ, որում զետեղված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն թաց և չոր բուսական զանգվածներ՝…
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին…
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը: Վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին…
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ թաղամասի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույս է աճեցնում։ Նույն օրը նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվեց 20 գրամից ավելի կանեփանման բույս։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական…
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին Գյումրիի ոստիկանները: Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Մուշի և Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ ապօրինի թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պահին հայտնաբերեցին 33-ամյա մի տղամարդու, որն, ինչպես հետո պարզվեց, Բորյան փողոցի բնակիչ է:…
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է քրեակատարողական հիմնարկի տարածք արտանետված թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը դատապարտյալների խուց: Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 3-րդ հարկում տեղակայված թիվ 29 խցի դատապարտյալների կողմից ձկան թելով կապված և արգելապատնեշից դուրս նետված հանգույցին անհայտ անձինք ամրացրել են փաթեթ, որն այնուհետ արտանետել են հիմնարկի տարածք: Մինչ…