fbpx
Իրավական

Բացահայտվել է մեթամֆետամինի, հաշիշի և ափիոնի ապօրինի շրջանառության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է Իրանից։ Արաբկիրի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բացի հիշյալ զանգվածից տղամարդը Իրանից այլ թմրամիջոցներ էլ է բերել, որոնք պահում է տանը։ Բերման ենթարկվածի բնակարանի զննությամբ՝ հայտնաբերվեց հաշիշի և մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։

Բացի այդ, նրա հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ Արաբկիրի քրեական հետախույզներին ներկայացրեց 60 գրամից ավելի ափոնի նմանվող զանգված։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ