թռիչքներ
Սկատ ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները
«Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները: Այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանատունը: Նշվում է, որ հունվարի 10-ին՝ ժ․ 18։00-18։20-ը, կիրականացվի Ակտաու-Երևան DV845 թռիչքը։
Մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը
Սեպտեմբերի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանի լրատվության բաժինը հայտնել է, որ մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը: Նշվում է, որ կիրականացվի շաբաթական մեկ չվերթ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Իրաքը դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ «Կառավարության որոշման համապատասխան, Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Իրաքի ավիաուղիների կամ այլ ազգային փոխադրողների հետ Մինսկ կատարվող բոլոր չվերթների դադարեցման մասին մինչև նոր ծանուցում»,- ասված է Արաբական Հանրապետության ավիացիայի ղեկավարության հաղորդագրության մեջ։ Օդային հաղորդակցության դադարեցման պատճառով թռիչքներ կարող են թույլատրվել միայն քաղաքացիների վերադարձի համար: Միաժամանակ մամուլի…
Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը հուլիսի 24-ից վերսկսում է կանոնավոր թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ: Մայրաքաղաքների միջև կիրականացվի շաբաթական չորս թռիչք: «2021 թվականի հուլիսի 24-ից կանոնավոր թռիչքներ կլինեն հետևյալ պետությունների հետ. Ֆրանսիա` Մոսկվա – Փարիզ և Մոսկվա -Նիցցա ուղղություններով՝ յուրաքանչյուր երթուղով շաբաթական չորս չվերթի հաճախականությամբ, Սանկտ Պետերբուրգ – Փարիզ և…
Քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության և ՀՀ քաղավիացիայի ոլորտին առնչվող հարցեր
Հուլիսի 14-ին ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը: «Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը Covid-19-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից…
Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների լավագույն հինգ ուղղությունների ցանկում է
AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ուկրաինական միջազգային ավիաուղիների ամենաճանաչված ուղղությունների հնգյակում է: Ուկրաինական միջազգային ավիաուղիներն ավելացնում է թռիչքների թիվն առավել ճանաչված միջազգային ուղղություններով՝ պայմանավորված պահանջարկի մեծացմամբ: Աղբյուրի հաղորդմամբ՝ պահանջարկը պայմանավորված է սահմանահատումների հետ կապված պայմանների մեղմացմամբ: Թռիչքներն ավելացվում են Կիևից դեպի Հունաստան, Լառնակա, Կահիրե, Բաքու, Երևան: Ուկրաինայից դեպի Հայաստան ավիաթռիչքներ իրականցնում են SkyUp-ը, Bees-ը, Ուկրաինական միջազգային ավիաուղիները:
Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը քննելու են միջազգային դատախազները
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն` РАР գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ դատախազների միջազգային խումբը սկսելու է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործը: Լեհաստանը քրեական գործ է հարուցել ինքնաթիռի վայրէջքի փաստով ու այն հիմնավորմամբ, որ այն պատկանում է Լեհաստանում գրանցված` Ryanair-ի քույր ընկերությանը: «Դատախազների խմբի մեջ են մտնելու այն պետությունների դատախազները, որոնց քաղաքացիները…
Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Ռուսական խոշորագույն «Aeroflot»…
Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։ Թռիչքները վերականգնվելու են միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։
Կիրականացվեն Գյումրի-Մոսկվա -Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի չվերթեր
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը:
Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար
Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են օդային ճանապարհով Վրաստան մեկնել` կորոնավիրուսի բացասական թեստով: Այժմ Վրաստան կարող են մեկնել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները։Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ…
Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել։ «ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝ հարկավոր…








