Մեյը Յունկերի հետ համաձայնեցրել է փոփոխությունները Brexit-ի հարցով համաձայնագրում

Ամենադիտվածներ

Մեյը Յունկերի հետ համաձայնեցրել է փոփոխությունները Brexit-ի հարցով համաձայնագրում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը։

Ինչպես հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը, Մեյի կառավարությունը խորհրդարանականներին կներկայացնի երկու նոր փաստաթուղթ։

Դրանցից մեկը կհաստատի, որ ԵՄ-ն չի օգտագործի պաշտպանական մեխանիզմ («բեքստոպ»)՝ ապահովելու Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի բաց լինելը՝ որպես Մեծ Բրիտանիայի համար «թակարդ»։ Երկրորդում ներառված են կողմերի հավաստիացումները՝ մինչև 2020 թվականի դեկտեմբեր «բեքստոպը» այլընտրանքային տարբերակով (առևտրային համաձայնագիր) փոխարինելու ձգտման վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը զեկույց է պատրաստում պայմանավորվածությունների իրավական ասպեկտների վերաբերյալ։

Յունկերն իր հերթին հայտարարել է, որ Մեյի հետ համաձայնեցված փաստաթուղթը համալրում է Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը։

 

Ամենաթարմ