ժողովրդավարություն
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը իր գործունեությունը որպես դաշինք չի շարունակելու
Azat TV-ին արտախորհրդարանակն ուժերի ներկայացուցիչների հետ հետընտրական քայլերի հետ կապված զրուցների շարք է սկսել, որի շրջանակներում զրուցեցինք «Քրիստոնյա ժողովրդավարակ կուսակցության» պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանի հետ։ Ազգային ժողով չանցնելուց հետո, ինչ գործունեություն է ծավալելու կուսակցությունը հարցին, Սուքիասյանը պատասխանեց ՝ «Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»։ «Դաշինքը իր գործունեությունը որպես այդպիսին չի շարունակելու, դա այդ պահին իրավիճակի լուծում…
Անհրաժեշտություն է ժողովրդավարական ուժերից ձևավորել գործընթացների անշրջելիությունը երաշխավորող քաղաքական ուժերի լայն ճակատ
Արման Բաբաջանյանը Facebook-ում գրել է․ «Ազգային ժողովի ընտրությունները չեն հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամերը։ Հակառակը, ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական լանդշաֆտը նորանոր ճգնաժամերի սկիզբ է դրել։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ եմ համարում երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին ձևավորել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը երաշխավորող քաղաքական ուժերի լայն ճակատ։ Որևէ ոտնձգություն ժողովրդավարության դեմ, ժողովրդի իշխանության դեմ, մեր երկրի ինքնիշխանության դեմ պետք է…
Մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը․ ՔՈ-ի հայտարարությունը
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ամփոփում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հայտարարարությունում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։ Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ Ընտրությունների արդյունքները…
ԱՄՆ պետդեպը կոչ է անում հարգել ընտրությունների արդյունքները
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱՄՆ շնորհավորում է հայ ժողովրդին՝ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Նրա խոսքով՝ դիտորդական առաքելությունների գնահատականներով՝ չեն խախտվել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ընտրապայքարում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն անկացնել, ինչպես նաև դրական է ընթացել ձայների…
Հայաստանի ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան․ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի դիտորդական պատվիրակությունը ասել է, որ Հայաստանի արտահերթ ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ դիտորդների արձանագրած աննշան խախտումները չեն կարողացել ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համաձայն: Այն…
Միանշանակ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացված են և պետք է ետ վերադարձվեն. Աշոտ Փաշինյան
«44-օրյա պատերազմում հերոսական պայքար ենք մղել։ Այսօր, կարծես, ուզում են նսեմացնել մեր պայքարը»։ «Միանշանակ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացված են և պետք է ետ վերադարձվեն»։ Աշոտ Փաշինյան
Խաչատուր Սուքիասյանի ուղերձը. Ապագա կա՛
Վստահ գնացեք ընտրության, ոչ ոք չի կարող ընդդիմանալ ձեր ընտրությանը։ Դուք ազատ եք։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն է տիրում։
Ու՞մ ընտրել 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Շատերդ չեք կողմնորոշվում, վստահ եմ, թե ում ընտրեք, ինչպես ևս ես։ Եվ շատ հետաքրքիր զգացողություն է դա։ Փնտրում ենք այն ուժին, որը կհամապատասխանի մեր մաքսիմում պահանջներին։ Պարզում ենք՝ չկա այդպիսի ուժ։ Հետո՝ իջեցնում ենք սանդղակը միջինին, մինիմումին, այնուհետև գնում դեպի չվնասվելուն, շատ չվնասելուն, գոնե արհավիրքի չբերելուն ու էլի այսպես ետ վերադառնում դեպի մեր մաքսիմումը։ Չենք…
Արդարադատության փոխնախարարը քառօրյա այց է կատարել Վաշինգթոն
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության…
Ու՞մ էր ուղղված Փաշինյանի խոսքը. գերեվարված տղաները չեն ների, եթե զիջենք երկրի անկախությունը
Հպարտանալու առիթ չէ, որ երկրի ղեկավարը գերիների վերադարձի մասով նման տեքստ է ասում, սակայն դա կարևոր է այն բանի համար, որ մեզ չահաբեկեն պատանդներով. չստիպեն զիջել Սյունիքով միջանցք, չստիպեն համակերպվել իրենց ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, չազդեն ժողովրդի կամարտահայտման վրա ընտրություններին և այլն։ Ըստ մեր կողմի տվյալների, Ադրբեջանը գերության մեջ է պահում մոտ 200 հոգու։ Թշնամին փորձում…
Լեզվի մասին օրենքը պետք է արտահայտի հանրության իրական ցանկությունները․ Արցախի պատգամավոր
Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական…
Արա Այվազյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունը ԵԽ-ի որդեգրած սկզբունքներին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ. «20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ: Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև…
Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը․ Լին Թրեյսիի հոդվածը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» վերնագրով հոդված է հրապարակել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ Իր…
Ժողովրդավարությունը հիվանդանում է, բայց չի մահանում․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության կայացմանն ու զարգացման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի կանխարգելման և հաղթահարման խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը սորոսական կամ որևէ այլ որակմամբ թիրախավորելը իր էությամբ հակասահմանադրական է, հակաիրավական էև հանդիսանում է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության անվտանգության սպառնալիք։ Բոլոր…
Զոհրաբ Մնացականյանը ելույթով հանդես է եկել ԵԽ Նախարարների կոմիտեի առցանց նստաշրջանին
ՀՀ ԱԳ նախարարության Facebook-ի էջը տեղեկացնում է որ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա…















