Իկեր Կասիլյաս

  • Կասիլյասը իմ կուռքերից մեկն է, նրա շնորհիվ եմ ես ցանկացել դառնալ դարպասապահ. Արեոլա

    Կասիլյասը իմ կուռքերից մեկն է, նրա շնորհիվ եմ ես ցանկացել դառնալ դարպասապահ. Արեոլա

    Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ դարպասապահ Ալֆոնս Արեոլան ասել է, որ «արքայական ակումբ»-ի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կուռքերից մեկն է: «Այս խաղահամարը մեծ նշանակություն ունի ակումբի համար: Նրանով խաղացել է Կասիլյասը: Նա իմ կուռքերից մեկն է, ում շնորհիվ ես ցանկացել եմ դառնալ դարպասապահ: Հիմա ես խաղալու եմ նրա մարզաշապիկով: Պետք է ապացուցեմ, որ արժանի եմ դրան»,-…

  • Ռամոսն անցկացրեց իր ռեկորդային 167-րդ հանդիպումը Իսպանիայի հավաքականի կազմում

    Ռամոսն անցկացրեց իր ռեկորդային 167-րդ հանդիպումը Իսպանիայի հավաքականի կազմում

    Իսպանիայի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ֆարերյան կղզիների նկատմամբ: Խաղը տեղի է ունեցել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։ Ըստ Gracenote Live վիճակագրական հարթակի տվյալների՝ սա 33-ամյա պաշտպանի համար ազգային թիմի մարզաշապիկով 167-րդ հանդիպումն էր։ Նույն ռեկորդն ունի նաև դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Եվրոպական բացարձակ ռեկորդին հասնելու համար…

  • Վերադարձ աշխատանքին. Կասիլյասը լուսանկար է հրապարակել

    Վերադարձ աշխատանքին. Կասիլյասը լուսանկար է հրապարակել

    Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել. «Վերադարձ աշխատանքին: Օր առաջին»: Հիշեցնենք, որ Կասիլյասի՝ սրտի կաթված ստանալուց հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Իկերը ավարտում է կարիերան: Ինքը՝ դարպասապահը, սակայն, հերքել էր այդ լուրերը: https://www.facebook.com/Iker.Casillas/posts/2560624117301131

  • Կասիլյասը չի ավարտի ֆուտբոլային կարիերան

    Կասիլյասը չի ավարտի ֆուտբոլային կարիերան

    Իկեր Կասիլյասը չի հաստատել, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան. «Կգա այն օրը, երբ կավարտեմ կարիերաս: Սակայն թույլ տվեք ինքս հայտարարել այդ նորությունը, երբ գա ժամանակը: Դեռևս ամեն ինչ հանգիստ է: Երեկ ես բուժզննում անցա բժիշկ Ֆիլիպե Մասեդուի մոտ, ամեն ինչ կարգին է: Ահա այս հրաշալի նորությունն էի ցանկանում հայտնել»,- Կասիլյասը գրել է Twitter-ի իր էջում:…

  • Կասիլյասը կավարտի կարիերան. AS

    Կասիլյասը կավարտի կարիերան. AS

    Իկեր Կասիլյասը ստիպված է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը՝ հղում կատարելով սրտաբան Խուան Անտոնիո Կորբալանին: Կորբալանը տեղեկացրել է, որ ստենտավորումից հետո Կասիլյասը չի կարողանա խաղադաշտ վերադառնալ: «Իկերը կարող է նորմալ կյանքով ապրել, բայց չի կարողանա պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով զբաղվել»,- ասել է բժիշկ Կորբալանը: Հիշեցնենք, որ Կասիլյասը մարզման ժամանակ սրտի հատվածում…

  • Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Կասիլյասին. Մեսսի

    Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Կասիլյասին. Մեսսի

    Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում աջակցել է Իկեր Կասիլյասին, որը սրտի կաթված է ստացել ու վիրահատվել. «Վերջապես ցանկանում եմ օգտվել հնարավորությունց և աջակցել Կասիլյասին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»,- գրել է Մեսսին Instagram-ում: Հիշեցնենք, որ «Պորտուի» մարզման ժամանակ Կասիլյասն իրեն լավ չի զգացել:Ակումբի բժշկանան շտաբը որոշել է ֆուտբոլիստին տեղափոխել մոտակա հիվանդանոց, որտեղ էլ նրան ավելի…

  • Իկեր Կասիլյասը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց

    Իկեր Կասիլյասը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց

    Marca-ի փոխանցմամբ՝ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հոսպիտալացվել է սրտի կաթվածի (սրտամկանի ինֆարկտ) պատճառով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը ենթարկվել է վիրահատություն ու այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է նաև, որ 37-ամյա դարսապահը այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա։ 🚨 Iker Casillas, ingresado tras sufrir…

  • Կասիլյասը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը

    Կասիլյասը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը

    Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում: «Ես 100 % լավատես եմ: Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արդյունքը` մենք չենք կարող մտածել, որ արդեն դուրս ենք մնացել: Տանը կպայքարենք, որպեսզի հայտնվենք կիսաեզրափակչում: Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,- գրել է իսպանացի դարպասապահը «Թվիթերում»: Կասիլյասը նաև հրապարակել է  երկու վիճելի…

  • Իսպանիան հաղթեց իսկ Ռամոսը կրկնեց Կասիլյասի ռեկորդը

    Իսպանիան հաղթեց իսկ Ռամոսը կրկնեց Կասիլյասի ռեկորդը

    Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ  Իսպանիա-Մալթա հանդիպումը։Իսպանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց: https://streamable.com/llqny Ռամոսի համար այս  հաղթանակը 121-րդ  էր Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով և նա կրկնել է  Իկեր Կասիլյասի ռեկորդը:

  • Կասիլյասը երկարաձգել է Պորտուի հետ պայմանագիրը

    Կասիլյասը երկարաձգել է Պորտուի հետ պայմանագիրը

    Իկեր Կասիլյասը «Պորտուի» հետ երկարաձգել է պայմանագիրը: Պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Կասիլյասը «Պորտու» հանդես կգա ևս մեկ մրցաշրջան: Իկեր Կասիլյասը «Պորտուին» միացել է 2015 թվականին։Նա մասնակցել է  149 հանդիպման, դառնալով Պորտուգալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր:

  • Հնարավոր է՝ կարիերաս Պորտուի կազմում ավարտեմ.Կասիլյաս

    Հնարավոր է՝ կարիերաս Պորտուի կազմում ավարտեմ.Կասիլյաս

    Իկեր Կասիլյասը չի բացառել, որ կարիերան կավարտի «Պորտուի» կազմում։ 37-ամյա Կասիլյասը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։ «Պորտուգալիա տեղափոխության առաջին իսկ օրվանից «Պորտուի» նախագահը շատ բարեհամբույր է իմ նկատմամբ։ Այս շաբաթվա ընթացքում ես կերկարաձգեմ ակումբի հետ պայմանագիրս և դրա պայմաններով մինչև 40-ամյակս այստեղ կխաղամ։ Այժմ 37 տարեկան եմ․ այնպես որ՝ հավանական է, որ կարիերաս…

  • Կասիլյասը` Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին

    Կասիլյասը` Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին

    «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով նախկինում հանդիսանում էր «Ռեալ» Մադրիդի դարպասապահը, Իսպանիայի առաջնության` նախկինում հայտնի ֆուտբոլիստներին նվիրված արարողությանը պատմել է Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին. «Մեծ պատասխանատվություն է, երբ քո անունն ուղղակիորեն կապված է լիգայի հետ: Լա լիգան շատ կարևոր բրենդ է, այնպես որ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խավյեր Տեբասին հրավերի համար: Երջանիկ եմ,…

  • Մեսսին մոտենում է նոր ռեկորդ սահմանելուն

    Մեսսին մոտենում է նոր ռեկորդ սահմանելուն

    Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»: Սա կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի համար 328-րդ հաղթանակն էր Պրեմիերայում: Այս ցուցանիշով արգենտինացին բարձրացավ երրորդ հորիզոնական: Ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Անդոնի Սուբիսարետան (333) և Իկեր Կասիլյասը (334): Կիրակի Մեսսին շրջանցել է նաև Ռաուլին, որը տարել էր 327 հաղթանակ: Հավելենք, որ Լա…

  • Իկել Կասիլյասի կարիերայի ապագան

    Իկել Կասիլյասի կարիերայի ապագան

    «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն ունի: Armsport-ը հաղորդում է, որ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայրը»: Հաղորդվում է, որ Կասիլյասի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ 37-ամյա դարպասապահը տարաձայնություններ ունի «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ: