ինֆեկցիոն հիվանդանոց
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը այսօր դուրս է գրվել
Հունիսի 26-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Աղիքային վարակով հոսպիտալացվածներ Գյումրիում Ինչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում…
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական և քննչական ու այլ դատավարական գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում և…
Մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին․ Արսեն Թորոսյան
Այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս երեք կենտրոն Երևանում իրավիճակի նույն տեմպի…
Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։ «Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7287 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 27-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5933 նմուշառման հետազոտություն, հուլիսի 27-ին հաստատվել է…
Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակակիրներից մեկը Երևանից է ժամանել
Новости-Грузия-ի փոխանցմամբ` Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն հայտնում է, որ կորոնավիրուսի ախտորոշմամբ այժմ բուժում է ստանում 40 պացիենտ, որոնցից երեքին այսօր են տեղափոխել կլինիկա: Էնդելաձեն նշել է, որ նոր հիվանդների վարակման աղբյուրն արդեն հայտնի է: «Նրանցից մեկը դասվում է Սաբուրթալոյի խմբին, իսկ երկուսը կարանտինային գոտում են եղել․ նրանցից մեկը ժամանել է Մոսկվայից, մյուսը՝…
Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի
Շիրակի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանաը հայտնել է, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն…
Պուտինը կմասնակցի ինֆեկցիոն հիվանդանոցների բացմանը տեսակոնֆերանսի միջոցով․ Lenta.ru
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռակա մասնակցելու է երկրի ողջ տարածքում մի քանի ինֆեկցիոն հիվանդանոցների բացման հանդիսավոր արարողություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակը։ Վլադիմիր Պուտինը միաժամանակ կմասնակցի Մոսկվայում ինֆեկցիոն հիվանդանոցի, Նիժնի Նովգորոդում բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարության կողմից հիմնադրված բժշկական հաստատությունների բացմանը։ Նախագահը միջոցառումների ընթացքին հետևելու է տեսակոնֆերանսի միջոցով։ Նշենք, որ…
Վրաստանում Շտապօգնության ծառայության բժշկուհին վարակվել է կորոնավիուսով․ Aliq.ge
Վրաստանի անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն հայտնել է, որ Թբիլիսիում Շտապօգնության ծառայության բժշկուհիներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Բժշկուհին վարակվել է իր ամուսնուց, ով աշխատում է Կենտրոնական բանկի պահոցում, նա ապրիլի 2-ին վարակված 7 աշխատակիցներից մեկն է: Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմը ինքնամեկուսացվել է: Բժշկուհու վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդի մոտ…
Մանրամասներ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գարառում է կատարել․ «19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները…
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել կորոնավիրուսի երկու նոր դեպքերի մասին. «Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք…
Արձանագրվել են սննդային թունավորման դեպքեր
Առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։ Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների վիճակը գնահատվում…











