Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի

Հրապարակող՝

Հիվանդություններ, որոնք մեծացնում են կորոնավիրուսի հետևանքով մահվան հավանականությունը

Ամենադիտվածներ

Շիրակի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանաը հայտնել է, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։

«Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։

Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2581564928769376

Ամենաթարմ