Իշխան Սաղաթելյան
Մենք չենք հրաժարվի բողոքի փողոցային ակցիաներից․ Սաղաթելյան
Մենք որեւէ մեկին չենք քննարկել որպես վարչապետի թեկնածու, մենք խոսել ենք սկզբունքների մասին։ Վարչապետի թեկնածուն պետք է որոշվի ժողովրդի անմիջական մասնակցությամբ, մենք պետք է առաջարկենք այդ մեխանիզմները։ Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա գնահատմամբ՝ թեկնածուն պետք է նոր ազդակ հաղորդի Դիմադրության շարժմանը։…
Իշխան Սաղաթելյանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հայտնել է, որ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ։ «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն աշխատանքային այցով Եվրոպայում է, հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի նախագահի արտաքին քաղաքականության գծով տեղակալ…
Այցելել ենք Արմավիր ՔԿ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին.Իշխան Սաղաթելյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հուլիսի 3-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին»: ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։…
Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին
Իշխան Սաղաթելյանը հետ կանչվեց ՀՀ ԱԺ փոխնախահի, իսկ Վահե Հակոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից: Ձայները բաշխվել են 66 կողմ, 0 դեմ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեցլ է ընդդիմության առաջիկա անելիքները
«Դիմադրության» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության անելիքները մայիսի 30-ին և 31-ին: Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը ասել է, որ մայիսի 30-ին, ժամը 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում կհավաքվեն, որտեղ տեղի կունենա աշխատանքային զրույց քաղաքացիների հետ: «Ժամը 19:30-ին հավաքվելու ենք: Մեր այսօրվա հավաքը մի փոքր այլ ֆորմատով է լինելու: Լինելու է աշխատանքային…
Խաբկա՞նք թե՞ իրականություն Իշխան Սաղաթելյանի կողմից
Խորհրդարանական Ընդդիմադիրները համարում են, որ իրենց առջև դրված խնդիրները լուծել են և 11:30-ին դադարեցրել են անհանզանդության ակցիաները: Սակայն հարկ է նշել, որ մայրաքաղաքում ճանապարհները եղել են բաց և երթևեկելի:
Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք․ Իշխան Սաղաթելյանը՝ կալանավորված ՀՅԴ–ականների մասին
Իմ ընկերներն են` Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ․«Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության…
Դեմիրճյան փողոցում ցուցարարների ու ոստիկանության միջև հրմշտոց տեղի ունեցավ, ինչից հետո ընդդիմության երթը շարունակվեց
ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։ Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ «Աողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։ Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին…
Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու. Իշխանությունը փողոցում է. Սաղաթելյան
Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ. Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրպրակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Շենք չենք գրավելու, որովհետեւ շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որևէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է…
Ժամ առ ժամ մեր թիվն ավելանում է, ժողովուրդը արձանագրել է՝ օրվա իշխանությունները պետք է հեռանան․ Իշխան Սաղաթելյան
Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա…
Ընդդիմությունը հայտարարել է իրենց պայքարի «վճռական փուլի» մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վաղը սկսում են իրենց պայքարի «վճռական փուլը»։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Սաղաթելյանը նշել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։ «Դուրս արի փողոց, գործ ունենք անելու», – գրել է Սաղաթելյանը։
Մայիսի 1-ից հետո անցնում ենք կոնկրետ գործողությունների. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիրներն այսօր Արարատի մարզի սահմանամերձ Տիգրանաշենից իրազեկման քայլերթով կշարժվեն դեպի Երևան։ Ապա Ապարանից ու Սարդարապատից ցուցարարները երթով կգան: «Այդ ընթացքում մենք ամեն օր Երևանում ունենալու ենք տարբեր տեսակի բողոքի ակցիաներ ու անհնազանդության գործողություններ ու երթեր մինչև ամսի 1-ը, դրանից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների», – հայտարարեց Սաղաթելյանը։ Թե ինչ են ենթադրում…
Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչ է արել
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց։ Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում։ Սաղաթելյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն անկարող է կազմակերպել Հայաստանի պաշտպանությունը։ Պատգամավորը կոչ արեց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, գնալ Ազատության հրապարակ ու իրենց հետ միասին քննարկել, թե ինչպես պահել Արցախն ու պաշտպանել Հայաստանը։
Իշխան Սաղաթելյանը Անն Լույոյի հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցի մասին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։ «Ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: «Ֆրանսիան Եվրոպայում Հայաստանի ամենակարևոր և բարեկամ երկրներից է: Մենք մշտապես տեսել…
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին
ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է…














