fbpx
Քաղաքականություն

Մայիսի 1-ից հետո անցնում ենք կոնկրետ գործողությունների. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիրներն այսօր Արարատի մարզի սահմանամերձ Տիգրանաշենից իրազեկման քայլերթով կշարժվեն դեպի Երևան։ Ապա Ապարանից ու Սարդարապատից ցուցարարները երթով կգան:

«Այդ ընթացքում մենք ամեն օր Երևանում ունենալու ենք տարբեր  տեսակի բողոքի ակցիաներ ու անհնազանդության գործողություններ ու երթեր մինչև ամսի 1-ը, դրանից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների», – հայտարարեց Սաղաթելյանը։

Թե ինչ են ենթադրում այդ գործողությունները, Ազգային ժողովի փոխխոսնակը փակագծեր չբացեց։

«Ճանապարհին կրկին մեր հայրենակիցները մեզ ասում էին՝ «էսօր մնու՞մ ենք, թե՞ չէ», հարգելի հայրենակիցներ, էդ մնալու օրը մենք կասենք ձեզ, էդ օրը լինելու է, ուրեմն հստակ մենք ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը, վստահ եղեք, թիկունք կանգնեք, միասին՝ մինչև վերջ», – ասաց Սաղաթելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ