իպ

  • «Իսլամական պետությունը» (ԻՊ, Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հայտնել է իր առաջնորդ Աբու Ալ Հասան Ալ-Հաշեմի Ալ-Կուրեյշի սպանության մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Արմատականների առաջնորդը 45 տարեկան էր։ Նա ղեկավարել է ահաբեկչական խմբավորումը 2019 թվականին ԱՄՆ-ի կողմից իր նախորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո։ Նրա տեղը կզբաղեցնի Աբու ալ Հասան ալ Հաշեմի ալ Քուրեյշին։ Ավելի…

    ԻՊ-ն հայտնել է իր առաջնորդի սպանության մասին
  • «Թալիբան» շարժումը, որը այս պահին Աֆղանստանի ղեկին է, հայտնել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ՆԳՆ-ն։ Նշվում է, որ ԻՊ-ն այլևս վտանգ չի ներկայացնում։ Հայտարարությունում ասվում է, որ խմբավորումը ջախջախված է 98 տոկոսով։

    Թալիբները հայտնել են ահաբեկչական ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին
  • Սիրիայում ԻՊ-ի անդամները հարձակվել են Ալ-Խարատա նավթահանքի աշխատողների վրա։ Ահաբեկիչները հարձակվել են մարդկանց տեղափոխող երկու ավտոբուսների վրա: Այս մասին հայտնել է SANA-ն։ Հարձակումը տեղի է ունեցել Դեյր էզ-Զոր քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերում։ Զոհվել է 10 բանվոր, ևս մեկը՝ վիրավորվել։  

    Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել
  • Իրաքի Դիյալայ նահանգում ահաբեկչական հարձակում է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ ԻՊ-ի զինյալների հարձակումից զոհերի թիվը հասել է 12-ի։ Ըստ աղբյուրի՝  ևս 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

    Ահաբեկչություն Իրաքում․ զոհերի թիվը հասել է 12-ի
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Այս մասին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում։ «Չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր…

    Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն
  • Քաբուլը կարող Է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Թալիբան» արմատական շարժման միջև,որն իր վերահսկողության տակ Է առել Աֆղանստանը: Այս մասին Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն Է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում Է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները: «Մոտ ժամանակներս Քաբուլը կարող Է մարտի դաշտ…

    ՆԱՏՕ-ում կարծում են, որ Քաբուլը կարող Է թալիբների և Իսլամական պետության մարտի դաշտ դառնալ
  • Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Հիշեցնենք, որ հարձակումների արդյունքում զոհվել էր 4 անձ, իսկ 18-ը ստացել էին վիրավորում։ Հիշեցնենք նաև, որ հայտարարվել էր 6 վայրերում արված հարձակումների մասին։

    ԻՊ-ն ստանձնել է Վիեննայի ահաբեկչության պատասխանատվությունը
  • «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել նրա գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։ Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին անվանում է ԻՊ առաջնորդներից մեկը, որը մոտ է եղել խմբավորման նախորդ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։ ԻՊ նախկին և ներկայիս պարագլուխները ծանոթացել…

    Հայտնի է ԻՊ նոր պարագլուխի անունը․ The Guardian
  • ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ՆԳ նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հինգ անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳՆ-ի հետ համատեղ կասեցրել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը, որոնց թվում էին ՌԴ-ի երկու քաղաքացի…

    Ռուսաստանում ԻՊ 5 անդամ է ձերբակալվել
  • Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել, որպեսզի ջախջախի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո: «ԻՊ-ը փորձեց պահպանել նավթի նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն այժմ լիովին…

    ԱՄՆ-ն Սիրիայում է ԻՊ-ին ջախջախելու համար․ Թրամփ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվի է արժանացրել շանը, որը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի սպանության գործողությանը։ Սպիտակ տան Վարդագույն այգում Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ հանդիսավոր կերպով պարգևատրել է Կոնան անունով շանը։ «Եվ այսպես, սա Կոնանն է։ Հնարավոր է՝ այսօր սա աշխարհի ամենահայտնի շունն է»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Նա հայտնել է,…

    Թրամփը պարգևատրել է ԻՊ առաջնորդի սպանությանը մասնակցած շանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները և Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետները հաջող կիբեռգրոհ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ Amaq լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով Բելգիայի հատուկ ծառայությունների աղբյուրների։ Ինչպես փոխանցել են վերջիններս, գործողությունը, որի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, տեղի է ունեցել նոյեմբերի 21-22-ը: Գործողությամբ հաջողվել է…

    ԻՊ-ի առաջատար լրատվական ռեսուրսը հնարավոր է եղել շարքից հանել․ RTBF
  • Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել։ Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին հաղորդում է Eremeni Haber-ը։ Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ…

    Թուրքիաում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել
  • Թուրքիան Հունաստան է արտաքսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է։ Սակայն հույն սահմանապահները թույլ չեն տվել, որ նա հատի սահմանը և ահաբեկչին հետ են ուղարկել։ Իսկ թուրքական կողմն էլ հրաժարվել է հետ ընդունել ԻՊ-ի անդամին։ Դրա հետևանքով ահաբեկիչը մնացել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա գոտում։ Նշյալ անձը, ում անունը…

    ԻՊ-ի անդամ ԱՄՆ քաղաքացին մնացել է Հունաստանի ու Թուրքիայի չեզոք գոտում
  • Անկարայի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված գործողությունների արդյունքում Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող 17 անձ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Նշվում է, որ Անկարայի ոստիկանական ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձինք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ներքին անվտանգության…

    Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք են բերման ենթարկվել