իսլամ

  • Իսլամական գիտնականները վերանայում են հիփոթեքային և ուսանողական վարկերի տոկոսները

    Իսլամական գիտնականները վերանայում են հիփոթեքային և ուսանողական վարկերի տոկոսները

    Ականավոր իսլամական գիտնականները վերանայում են *ռիբա* (տոկոսի) հասկացությունը ժամանակակից ֆինանսներում՝ պնդելով, որ սովորական հիփոթեքային և ուսանողական վարկերը չեն մտնում շահագործական պարտքի աճերի վերաբերյալ Ղուրանի արգելքի տակ։

  • Էրդողանը Իսրայելին համարում է իսլամի թշնամին

    Էրդողանը Իսրայելին համարում է իսլամի թշնամին

    Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածին մի քանի անգամ հարվածելուն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը իսլամի թշնամին է ու այդ երկիրը չի փոխվի։ Այս մասին հայտնում է Ahval-ը։ Էրդողանն ասել է, որ աշխարհը պետք է հետևի իսլամի նկատմամբ Իսրայելի թշնամական վերաբերմունքին և տա գնահատական։ Նշենք, որ Իսրայելը…

  • ՊԲ-ն հրապարակել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՊԲ-ն հրապարակել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից: Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ…

  • Բանգլադեշում ամբոխը ծեծելով սպանել է Ղուրանի վրա կանգնած տղամարդուն

    Բանգլադեշում ամբոխը ծեծելով սպանել է Ղուրանի վրա կանգնած տղամարդուն

    Բանգլադեշում տղամարդուն ամբոխը ծեծելով սպանել է, քանի որ վերջինս կանգնել էր Ղուրանի վրա։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ ոստիկանությունը կալանավորել էր Բուրիմարիի մզկիթում Զուրանի վրա կանգնած երկու տղամարդու։ Նրանք գտնվում էին քաղխորհրդի շենքում, երբ ավելի քան 1000 հոգանոց ամբոխը ներխուժել է շենք ու բռնել կալանավորվածներից մեկին։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը կրակոցներ է արձակել,…

  • 22 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ առանձնատան սեփականատիրոջ որոնման հարցը տանում է դեպի Ուզբեկստանի բանտ

    22 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ առանձնատան սեփականատիրոջ որոնման հարցը տանում է դեպի Ուզբեկստանի բանտ

    Մեծ Բրիտանիայի դատախազները ստիպված կլինեն այցելել Ուզբեկստանի բանտ, եթե ցանկանում են հետաքննել և սառեցնել 26 միլիոն ֆունտ (29 միլիոն դոլլար) կարողությունն ունեցող անձին։ Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր՝ Գյուլնարա Քարիմովային է պատկանում կամ նա է վերահսկում այն հաշիվները, որը 2017-ին լոնդոնյան դատարանում՝ Լուրջ խարդախությունների գրասենյակի առաջարկությամբ սառեցվել էր, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի պատճառով։ Այս պահին նա գտնվում…

  • Մակրոնը պաշտպանել է մուսուլմաններին վիրավորած աշակերտուհուն

    Մակրոնը պաշտպանել է մուսուլմաններին վիրավորած աշակերտուհուն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Միլա անունով աշակերտուհուն: Վերջինս իսլամի վերաբերյալ մուսուլմանների համար վիրավորական սուր քննադատության պատճառով մահվան սպառնալիքներ է ստացել ու ստիպված եղել դուրս գալ դպրոցից: The Guardian-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է աշակերտուհուն՝ հայտարարելով, որ «աստվածանարգությունը հանցանք չէ»: Պարբերականի փոխանցմամբ՝ Մակրոնը հարցին միջամտել է այն ժամանակ, երբ երկրի արդարադատության նախարարին…

  • Իսլամին բնորոշող ֆունդամենտալիզմը առաջացել է Քրիստոնեական միջավայրում. Կարպիս Փաշոյան

    Իսլամին բնորոշող ֆունդամենտալիզմը առաջացել է Քրիստոնեական միջավայրում. Կարպիս Փաշոյան

    Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերին թվում է, թե ֆունդամենտալիզմը հենց Իսլամին բնորոշ երևույթ է, բայց արի ու տես, որ տերմինը ի հայտ է եկել Քրիստոնեական, ավելի կոնկրետ բողոքական միջավայրում, իսկ ավելի ստույգ Հյուսիսային Ամերիկայի հակառեֆորմիստական եկեղեցիներին բնորոշելու համար, որոնք պայքարում էին կրոնական մոդեռնիզմի դեմ։ Ավետարանական ֆունդամենտալիստական շարժումը լայն տարածում ստացավ հատակապես 19-րդ…

  • Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին

    Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին

    Թուրքիայի քաղաքացին Իզմիրի դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ: Շան Բինգյոլը պնդել է, թե գրքում առկա են «Հայոց ցեղասպանության մասին պնդումներ»: Բինգյոլի ներկայացրած հայցի մեջ նշվում է. «Գրքում մեր երկիրը և ազգային արժեքները նսեմացնող արտահայտություններ կան: Պահանջում եմ, որպեսզի անհրաժեշտ իրավական գործընթաց սկսվի»:…

  • Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին

    Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ երեկ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին,…

  • Իսլամ դավանող պաշտոնյաները հրաժարական են տվել Շրի Լանկայում

    Իսլամ դավանող պաշտոնյաները հրաժարական են տվել Շրի Լանկայում

    Շրի Լանկայի կառավարությունում իսլամ դավանող նախարարները հրաժարական են տվել՝ մուսուլմանների վրա հարձակումների ֆոնին: Վերջիններս չեն դադարում ապրիլի վերջին քրիստոնեական եկեղեցիներում իրականացված պայթյուններից հետո։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Ըստ տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ հրաժարական է տվել 9 մարդ, որոնց մեջ են մի քանի նախարար և 2 նահանգապետ: Ավելի վաղ լանկիական Մուսուլմանական կոնգրեսի ղեկավար Ռաուդ Հակիմը թվիթերյան…

  • Իսլամ ընդունած հայ տղան և մայրը պարզաբանում են եղելությունը

    Իսլամ ընդունած հայ տղան և մայրը պարզաբանում են եղելությունը

    Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, որը թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն արձագանք ստացավ: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Արթուրի և նրա մոր հետ, որոնք պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել: «Սյուզան անունով մի կին էր, ասաց՝ ինչ ասեմ նրան: Ասաց՝ էսօր ծնունդն…

  • «Պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ». Փայլանը՝ կրոնափոխ եղած երեխայի խնդրի մասին

    «Պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ». Փայլանը՝ կրոնափոխ եղած երեխայի խնդրի մասին

    Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել: Այս մասին Փայլանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին: «Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։ Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի…

  • Քրիստոնյաների հետապնդումներն աշխարհում ցեղասպանության մակարդակի են

    Քրիստոնյաների հետապնդումներն աշխարհում ցեղասպանության մակարդակի են

    Աշխարհի որոշ շրջաններում քրիստոնյաների հետապնդումները հասնում են գրեթե ցեղասպանության մակարդակի: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի կարգադրությամբ իրականացված հետազոտությունում։ Տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ Միջանկյալ զեկույցում, որը կազմել է Թրուրոյի եպիսկոպոս Ֆիլիպ Մաունթսթիվենի գլխավորած հանձնաժողովը, ասվում է, որ ամեն երրորդ մարդ երկրագնդում դառնում է հետապնդումների զոհ կրոնական հողի վրա։ Մասնավորապես նշվում է,…

  • Շրի Լանկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չտրվել իսլամատյացությանը

    Շրի Լանկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չտրվել իսլամատյացությանը

    Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հանրությանը կոչ է արել հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Պետության ղեկավարն այս հայտարարությունը կատարել է իր նստավայրում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Պայթյունների պատճառով, որոնք իրագործել են մի քանի ծայրահեղականներ, մուսուլմանների հանդեպ ատելությամբ մի լցվեք: Որովհետև բոլոր մուսուլմանները դատապարտում են այս հրեշավոր հարձակումը»,- շեշտել է Սիրիսենան: Նա հավաստիացրել է, որ շուտով տեղական…

  • «Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել

    «Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել

    Աֆղանստանում հաստատված «Թալիբան» արմատական խմբավորման անդամները հայտարարել են այդ երկրում իսլամի սկզբունքների վրա հիմնված Սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է «Թալիբանի» պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը: «Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը հիմնված լինի իսլամի սկզբունքների, ազգային շահերի, պատմական ձեռքբերումների ու սոցիալական արդարության վրա: Նման Սահմանադրության ծրագիրը պետք է կազմվի աֆղան…