fbpx
Աշխարհ

Բանգլադեշում ամբոխը ծեծելով սպանել է Ղուրանի վրա կանգնած տղամարդուն

Բանգլադեշում տղամարդուն ամբոխը ծեծելով սպանել է, քանի որ վերջինս կանգնել էր Ղուրանի վրա։

Այս մասին հայտնում է AFP-ն։

Նշվում է, որ ոստիկանությունը կալանավորել էր Բուրիմարիի մզկիթում Զուրանի վրա կանգնած երկու տղամարդու։ Նրանք գտնվում էին քաղխորհրդի շենքում, երբ ավելի քան 1000 հոգանոց ամբոխը ներխուժել է շենք ու բռնել կալանավորվածներից մեկին։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը կրակոցներ է արձակել, սակայն չի հաջողվել զսպել կատաղած մարդկանց ու նրանք ծեծելով սպանել են տղամարդուն, որից հետո այրել են գրասենյակի շենքն ու սպանվածի դին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ