Իսլանդիա
Գերմանիան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կործանիչներ է ուղարկել Իսլանդիա
Գերմանիայի զինված ուժերը ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ իրենց կործանիչներն ուղարկել են Իսլանդիա՝ այնտեղ զորավարժություններ անցկացնելու համար։ «Մենք դա անում ենք՝ ցույց տալու համար, որ եթե ինչ-որ տեղ օդուժի կարիք կա, մենք կարող ենք այնտեղ լինել մի քանի օրվա ընթացքում», – ասել է գերմանացի փոխգնդապետ Մարկո Բրունհոֆերը «Շտայնհոֆ» էսկադրիլիայից: Ուկրաինա ռուսական «ներխուժման» ֆոնին…
Մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք․ Կապառոս
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը Իսլանդիայի դեմ խաղից հետո հանդես է եկել հետխաղյա մամուլի ասուլիսով։ Նա նշել է, որ մենք ստեղծեցինք ավելի շատ գոլային պահեր։ Կապառոսի խոսքով՝ տանտերերը ստեղծեցին մեկ գոլային պահ ու այն օգտագործեցին։ Մեր հավաքականի մարզիչը ասել է, որ խմբում հավասար պայքար է ծավալվել ու ամեն ինչ մեզանից է կախված։
Աշխարհի առաջնություն․ Հայաստանը բաց թողեց հաղթանակն Իսլանդիայի դեմ խաղում
Երեկ՝ Երևանի ժամանակով 22:45-ին Ռեյկյավիկում մեկնարկեց Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Չնայած խաղասկզվում իսլանդացիները մի պահ խաղի ղեկն իրենց ձեռքն էին վերցրել ու մեր դարպասի մոտ իրավիճակը լարված էր, դրվագներից մեկի ժամանակ մերոնք հաջող կոմբիանցիայով հասան մրցակցի դարպասի մոտ ու Կամո Հովհաննիսյանը 35-րդ րոպեին բացեց հաշիվը։ Երկրորդ կեսում արդեն իրավիճակն այլ…
Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Իսլանդիայի դեմ խաղի համար (ՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի իր էջում հրապարակել է Իսլանդիայի դեմ խաղում Հայաստանի վերջնական հայտացուցակը։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։
Իսլանդիա-Հայաստան․ բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին
Հայաստանի հավաքականն այսօր Իսլանդիայում ուժերը կչափի տեղի հավաքականի հետ։ Խաղը կայանալու է Աշխարհի առաջնության որակավորման փմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Չնայած նրան, որ առաջին խաղում մեր հավաքականը հաղթեց իսլանդացիներին 2-0 հաշվով, հետագա վատ ելույթներն ու այս անգամ Իսլանդիայի տանտեր լինելու հանգամանքը բուքմեյքերներին ստիպել են ֆավորիտ համարել հենց Իսլանդիային։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթանակը բուքմեյքերները միջինում գնահատում…
Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է հերթական նախախաղային մարզումը՝ Իսլանդիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։ Հիշեցնենք, որ այն մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ Հայաստանի հավաքականը հյուրընկալվողի դերում է լինելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկարներ է ներկայացրել մեր հավաքականի վերջին մարզումից։
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսլանդիա (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսլանդիա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Իսլանդիայում մեր ընտրանին կմրցի տեղի հավաքականի հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանը J խմբում է հանդես գալիս ու այս պահին 11 միավորով գտնվում է…
Հայաստանի հավաքականի մարզումային 2-րդ օրը Ֆրանկֆուրտում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Իսլանդիայի դեմ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպմանը։ Մեր ընտրանին երկրորդ մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայտնի է Հայաստան-Իսլանդիա խաղի մրցավարական անձնակազմը
Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, մեկնարկելու է Իսլանդիա-Հայաստան Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի հանդիպումը։ Խաղը սպասարկելու է Չեռնոգորիայից ժամանած մրցավարական խումբը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը։ Դաբանովիչին եզրերում օգնելու են Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը, իսկ 4-րդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։ Հիշեցնենք, որ 6 տուրերից հետո Հայաստանի հավաքականը…
Նախախաղային ասուլիսին Կապառոսի հետ կներկայանա Սելարայանը
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է հոկտեմբերի 8-ին կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի Իսլանդիայի դեմ խաղին։ Դրան ընդառաջ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսն ու թիմի նորեկ Լուկաս Սելարայանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ասուլիսը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին։ Այն ուղիղ եթերով հեռարձակվում…
Հայաստանի հավաքականը մեկնեց Ֆրանկֆուրտ
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին մեկնել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ էլ շարունակելու է նախապատրաստվել Իսլանդիայի և Ռումինիայի դեմ առաջին հանդիպումներին, որոնք կայանալու են Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Գերմանիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»…
ԵԱ․ գրոսմայստեր Հովհաննիսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաև հայ շախմատիստները։ Նրանցից ամենահաջողը հանդես է գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայ շախմատիստը 4-րդ տուրում նույնպես հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ ու այս պահին վաստակած 4 միավորով (4 հնարավորից) միանձնյա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 180 շախմատիստներ։
Եվրոպայի առաջնություն․ հայ գրոսմայստերները 100 տոկոսանոց արդյունք են ցույց տալիս
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առանջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները։ Այս պահին ամենահաջողը ելույթ են ունենում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր 3 տուրերում էլ հաղթել են և այս պահին 5 առաջատարների հետ կիսում են առաջում են հորիզոնականը։ Այսօր կկայանա մրցաշարի 4-րդ տուրը։
Հնարավոր է՝ Եվրամիությունը չեղարկի մուտքի սահմանափակումները Հայաստանի համար
Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն: Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իսլանդացի գործընկերոջը
Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլանդիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Իսլանդիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։ Մաղթում…