իսպանիա
Այսօր՝ հունվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի Սուպեր գավաթի խաղարկության շրջանակներում միմյանց հետ կմրցեն «Ռեալն» ու «Վալենսիան»։ Հանդիպումը կայանում է Սաուդյան Արաբիայի «King Abdullah Sports City» մարզադաշտում։ Խաղը կսպասարկի Խեսուս Գիլ Մանսանոն։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Ռեալ» 📋✅ ¡Nuestro XI inicial 🆚 @valenciacf! #RMSuperCopa | #HalaMadrid pic.twitter.com/qIW0CHk5pw — Real Madrid C.F. (@realmadrid)…
Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» մրցեց հետնապահ «Էսպանյոլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով ու «Բարսան» միավորներ կորցրեց առաջին տեղի համար պայքարում։ Ուշագրավն այն է, որ «Էսպանյոլին» պարտությունից փրկեց թիմի չինացի հարձակվող Վու Լեյը, ով դարձավ «Բարսայի» դարպասը գրաված պատմության մեջ առաջին չինացին։ Հաղորդում է OptaJose-ը։ «Բարսելոնան» այս ոչ-ոքիից հետո ունի վաստակած 40 միավոր և…
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ու վաղը՝ դեկտեմբերի 22-ին կկայանան Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի մնացած 9 հանդիպումները։ Հիշեցնենք, որ երեկ «Էյբարը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Գրանադային»։ Դեկտեմբերի 21 «Մալյորկա»-«Սևիլյա», 16:00 «Բարսելոնա»-«Ալավես», 19:00 «Վիլյառեալ»-«Խետաֆե», 21:30 «Վալյադոլիդ»-«Վալենսիա», 23:55 Դեկտեմբերի 22 «Լեգանես»-«Էսպանյոլ», 15:00 «Օսասունա»-«Ռեալ Սոսիեդադ», 17:00 «Բետիս»-«Ատլետիկո» Մադրիդ, 19:00 «Լեվանտե»-«Սելտա», 21:30 «Ռեալ» Մադրիդ-«Ատլետիկ» Բիլբաո, 23:55
Մադրիդի «Ռեալը» դժգոհ է մնացել Էլ-կլասիկոյում մրցավարության գործողություններից։ El Chiringuito-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը դիմել է Իսպանական արքայական ֆուտբոլային ֆեդերացիա (RFEF), որպեսզի ավելի մանրամասն ինֆորմացիա ստանա հանդիպման գլխավոր մրցավար Ալեսանդրո Էրնանդեսի որոշումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ «Ռեալում» ցանկանում են լսել Էրնանդեսի ու խաղում VAR-ի համար պատասխանատու Ռիկարդո Բենգոէչեայի խոսակցությունը, որոնք վերաբերվում են ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ կապված…
ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ու առհասարակ իսպանացի մասնագետների աշխատանքին: Որպես ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ` Թովմաս Գրիգորյանն ավելի վաղ դիմել է ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին` խնդրելով 1 աշխատանքային օրում ամբողջական հաշվետվություն ներկայացնել Խինես Մելենդեսի, նրա օգնականների, ինչպես նաև Միխալ Լիստկևիչի աշխատավարձերի և…
Իսպանիայի Պրեմիերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ Կլասիկոն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0: Հանդիպումը տեղի ունեցավ Կատալոնիայում։ Մրցավեճից հետո կատալոնացի երկրպագուները անկարգություններ են արել, ինչի հետևանքով վիրավորվել է 46 մարդ։ Այս մասին տեղեկացնում է AFP-ը: Աղբյուրը նշում է, որ միջադեպի պատճառը կատալոնացիների կողմից անկախության համար պայքարն էր, որն ուղեկցվել է անկարգություններով: Իրավապահների հետ բախման հետևանքով տուժել է…
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում կմեկնարկի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ» Մադրիդ մրցապայքարը։ Հանդիպումը Կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Բարսելոնա» ⚠️ There has been a change to the starting 11 for #ElClásico. pic.twitter.com/AdpM0aKTtx — FC Barcelona (@FCBarcelona) December 18, 2019 «Ռեալ» Մադրիդ 📋✅…
Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի միջև տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։ Առաջիկա հանդիպման համար «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի։ Ցանկ է վերադարձել Ֆերլան Մենդին, որը որակազրկված էր «Վալենսիայի» դեմ խաղում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։ «Ռեալը» կարողացել է խուսափել պարտությունից հանդիպման ավելացված րոպեներին, երբ գնդակը հայտնվել է Կարիմ Բենզեմայի մոտ, որը դիպուկ հարվածով այն ուղարկել է մրցակցի դարպասը։ «Ռեալ»-ի երիտասարդ աստղ Ֆեդերիկո Վալվերդեն չափազանց էմոցիոնալ է արձանքել վերջին րոպեներին գրանցված գոլին։
Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» սեփական հարկի տալ ընդունեց «Ռեալին»։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 2-րդ կեսի վերջնամասում։ 78-րդ րոպեիին հաջողության հասավ Կարլոս Սոլերը։ Մադրիդցիները կարողացան հավասարեցնել հաշիվը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։ Անկյունային հարվածի իրացումից հետո գլխով հարված կատարեց Տիբո Կուրտուան, բայց «Վալենսիայի» դարպասապահը հետ մղեց, սակայն, ի վերջո, գնդակը հայտնվեց Կարիմ Բենզեմայի մոտ,…
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպական ակումբային առաջնությունների վարկանիշային ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի Լա Լիգան։ 2-րդը Անգլիայի Պրեմիեր Լիգան է, իսկ 3-րդը Գերմանիայի Բունդեսլիգան։ Եվրոպական ակումբային առաջնությունների թոփ 10-նյակը՝ Իսպանիա – 97,712 Անգլիա – 86.462 Գերմանիա – 68.468 Իտալիա – 66.510 Ֆրանսիա – 56.082 Պորտուգալիա – 48.846 Ռուսաստան – 45.549 Բելգիա – 37.500 Հոլանդիա – 35.150…
Անցած ուրբաթ, շաբաթ, և կիրակի օրերին կայացան Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի խաղերը, որոնց արդյունքները ներկայացնում ենք ստորև։ Դեկտեմբերի 6 «Վիլյառեալ» – «Ատլետիկո» Մադրիդ – 0-0 Դեկտեմբերի 7 «Ռեալ» Մադրիդ – «Էսպանյոլ» – 2-0 «Գրանադա» – «Ալավես» – 3-0 «Լևանտե» – «Վալենսիա» – 2-4 «Բարսելոնա» – «Մալյորկա» – 5-2 Դեկտեմբերի 8 «Էյբար» – «Խետաֆե» –…
Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» տանը մրցեց «Մալյորկայի» հետ ու հաղթեց 5-2 հաշվով։ Հանդիպման ժամանակ հեթ-տրիկ գրանցեց արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին, որը ռեկորդային էր Իսպանիայի առաջնության համար։ Սա ֆուտբոլիստի թվով 35-րդ հեթ-տրիկն էր։ Մեսսին այս պայքարում շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, որ «Ռեալում» հանդես գալու տարիներին դարձել էր 34 հեթ-տրիկի հեղինակ։ Հիշեցնենք, որ այս խաղի…
Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» երեկ տանը ընդունեց «Մալյորկային»։ Հանդիպումն անցավ կատալոնցիների մեծ առավելությամբ ու ավարտվեց 5-2 հաշվով։ Բայց այս խաղն առանձնացավ Սուարեսի գոլով, որն ուրուգվայցին մեկնաբանեց որպես կարիերայի լավագույն գոլ։ «Սա կարիերայիս լավագույն գոլն է: Զգացի, որ անկյունը բարդ է, միակ տարբերակը կրնկով հարվածելն էր: Վալվերդեն երբեմն ասում է, որ ավելի հեշտ…