իսրայել

  • Թուրքիան դատապարտել է Իսրայելի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունը

    Թուրքիան դատապարտել է Իսրայելի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունը

    Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել և դատապարտել Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի կողմից կառուցված բնակավայրերի մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հնչեցրած արտահայտությունները: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն անօրինական չի համարում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող (պաղեստինյան-խմբ.) տարածքներում հրեական կառավարության կողմից հիմնված բնակավայրերը: Թուրքական կողմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում…

  • Հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանանի ափին ապօրինի է․ Մոգերինի

    Հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանանի ափին ապօրինի է․ Մոգերինի

    Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: Այս մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։ «Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում։ Բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի, և խարխլում է պաղեստինաիսրայելական…

  • Իսրայելը գրոհել է Սիրիայի տարածքների վրա

    Իսրայելը գրոհել է Սիրիայի տարածքների վրա

    Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա։ Այս մասին հաղորդում է Haaretz պարբերականը: Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ զինվորականները նշագրել են Սիրիայի կողմից 4 հրթիռի արձակում, որոնք բոլորը որսվել են: Չորեքշաբթի լույս գիշերը Դամասկոսում տեղի են ունեցել պայթյուններ։ Ինչպես փոխանցում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, մայրաքաղաքի և…

  • Իրայելում կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը․ հարցում

    Իրայելում կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը․ հարցում

    Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու երկրում Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման շուրջ տրամադրությունները: Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Սոցհարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է 700 քաղաքացի: Ըստ այդմ՝ իսրայելցիների 53 տոկոսը կողմ, իսկ 32 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Մասնակիցների 15 տոկոսը հստակ դիրքորոշում չի արտահայտել նշյալ հարցի վերաբերյալ:

  • Եվս 4 հավաքական միացավ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին

    Եվս 4 հավաքական միացավ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին

    Եվրո-2020-ի որակավորման փուլում կայացել են ևս 5 հանդիպումներ: C խմբում կայացել են Գերմանիա – Բելառուս, Հյուսիսային Իռլանդիա – Նիդերլանդներ հանդիպումները: Գերմանիան 4-0 հաշվով կատարյալ հաղթանակ է տարել՝ Թոնի Կրոսի դուբլի, Գինտերը և Գորեցկայի գոլերի շնորհիվ: Իսկ Հյուսիսային Իռլանդիա – Նիդերլանդներ հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ առանց գոլերի: G խմբում տեղի են ունեցել Լեհաստան – Իսրայել և…

  • Իսրայելի ոչնչացումը սիոնիստական ռեժիմի վերացումն է․ Համենեի

    Իսրայելի ոչնչացումը սիոնիստական ռեժիմի վերացումն է․ Համենեի

    Իսրայելի ոչնչացում ասելով՝ նկատի է առնվում պարտադրված սիոնիստական ռեժիմի վերացումը և ազատումն այնպիսի հանցագործներից, ինչպիսին է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելի ոչնչացումը նշանակում է, որ պաղեստինցի ժողովուրդը, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները, պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց…

  • Իսրայելը և Իսլամական ջիհադը հրադադար են կնքել․ AFP

    Իսրայելը և Իսլամական ջիհադը հրադադար են կնքել․ AFP

    Իսրայելի և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը: Այդ մասին հաղորդել է AFP-ն՝ հղում անելով աղբյուրների: Ըստ տեղեկության՝ Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 05:30-ին (Երևանի ժամանակով 07:30-ին) Եգիպտոսի միջնորդական ջանքերով: Գազայում ռմբակոծության հետևանքով առնվազն 15-ից ավելի պաղեստինցի է զոհվել Նոյեմբերի 13-ի երեկոյան Իսրայելի հետ հնարավոր զինադադարի քննարկման…

  • Իսրայելը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին

    Իսրայելը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին

    Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին տեղեկացնում են Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ «Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Նա պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների և վերջին ամիսներին Իսրայելի տարածքի հրթիռակոծումների համար և…

  • Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան

    Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը․ Թանկյան

    Անկարան տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի և բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում գրել է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը: «Հայոց ցեղասպանությունը տերմին է, որը գործածվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և…

  • Նեթանյահուն դիմել է ոստիկանություն Facebook-յան մեկնաբանությունների պատճառով

    Նեթանյահուն դիմել է ոստիկանություն Facebook-յան մեկնաբանությունների պատճառով

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն է դիմել Facebook-ում իրեն ուղղված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից: «Երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետը դիմել է ոստիկանության գլխավոր տեսուչի պաշտոնակատար Մոտի Քոենին՝ կապված Facebook-ում մի մարդու հետ, որը կոչ է անում վերացնել վարչապետին եւ նրա ընտանիքի անդամներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Իսրայելի վարչապետը խնդրել է…

  • «Օպերա»․ իսրայելական հատուկ ծառայությունների ամենափայլուն գործողություններից

    «Օպերա»․ իսրայելական հատուկ ծառայությունների ամենափայլուն գործողություններից

    Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Իսրայելական հատուկ ծառայությունների ամենափայլուն գործողություններից Նկարում պատկերված է իսրայելական օդաչուների այն խումբը, որը 1981թ. հունիս ամսին գրոհեց Իրաքի «Օսիրաք» կոչվող միջուկային ռեակտորը, որը Բաղդադի մոտակայքում գտնվող ԱԼ-Թուվաթ միջակային կենտրոնում էր: 1970-ականներին Իրաքը սերտ հարաբերություններ ուներ, թե՛ ԽՍՀՄ-ի, թե՛ արևմտյան երկրների հետ՝ ի դեմս Ֆրանսիայի: Վերջիններս Իրաքը մինչև ատամները…