իտալիա
Իտալիայում չեղարկվում է քովիդ-վկայականները
Իտալիայում մայիսի 1-ից կչեղարկվեն մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները (այսպես կոչված կանաչ անցագրերը)՝ երկու բացառությամբ։ Սանիտարական անձնագրերը մինչև մայիսի վերջ կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։ Մայիսի 1-ից մայիսի 31-ը հանրապետություն մուտք գործելու համար բավարար կլինի թեստի բացասական պատասխանի տեղեկանքը։ Ի սկզբանե իշխանությունները ցանկանում էին մայիսի…
Կելինին շուտով կավարտի կարիերան Իտալիայի հավաքականում
Իտալական ֆուտբոլի ժամանակակիցներից լեգենդար Ջորջիո Կելինի այս ամառ կավարտի կարիերան հավաքականում։ Այս մասին նա հայտարարել է Իտալիա Ա Սերիայի 34-րդ տուրի «Սասուոլոյի» հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ ինքը վերջին հանդիպումը հավաքականում կանցկացնի հունիսի 1-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում, որում վիճակվելու է Չեմպիոնների գավաթը։ Խաղը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում։ Նշենք, որ Կելինին հավաքականում է 2004…
Լուկակուն ուզում է վերադառնալ իր նախկին թիմ
Իտալական «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ Ա Սերիա ու հանդես գալ իր նախկին թիմում՝ «Ինտերում»։ Այս մասին գրում է Calcimercato-ն։ Նշվում է, որ միլանյան ակումբում, սակայն, Լուկակուի տեղափոխման վրա չեն ցանկանում մեծ գումար ծախսել և հիմնականում դիտարկում են նրան վարձակալելու տարբերակը։ Ըստ աղբյուրի՝ Լուկակուն ծրագրում է առաջիկայում հանդիպում ունենալ «Ինտերի» տնօրեն Բեպե…
Իտալիայի չեմպիոնը Դիբալային առաջարկ է արել
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Այս մասին Twitter-ում գրում է Նիկոլո Շկիրան։ 28-ամյա հարձակվողն այս ամառ ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ չի երկարաձգելու պայմանագիրը «Յուվեի» հետ։ Շկիրան գրում է, որ Իտալիայի չեմպիոնը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Դիբալային՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողին գնելու ցանկություն…
Ռուսական գազի էմբարգոյի հարց այս պահին չի քննարկվում․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպային ռուսական գազի էմբարգոյի հնարավորության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է իտալական Corriere della Sera-ն։ Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցների շրջանակում այդ հարցը կարող է քննարկել, բայց ոչ այսօր։ Նրա խոսքով՝ ածխի և նավթի մասով արդեն բանակցություններ վարվում են։ Մակրոնը նաև հիշեցրել է, որ ինքը երկար…
Իտալիան շահագրգռված է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Դի Մայոն՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Վարչապետն ու Պաշտպանության նախարարն այցելել են Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Վարչապետը ողջունել է պարոն Մայոյի այցը Հայաստան…
Իտալիայի ԱԳՆ ղեկավարն ացելել է Ծիծեռնակաբերդ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն։ Իտալացի պաշտոնյան այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական Facebook-ի էջից, որում հրապարակվել են նաև լուսանկարներ՝ այցից։ Նշվում է, որ Դի Մայոն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայաստան է գալիս Իտալիայի ԱԳ նախարարը․ նա կհանդիպի Միրզոյանին
Ապրիլի 2-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Նշվում է, որ ապրիլի 3-ին նա ԱԳՆ-ում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի հետո կողմերը մամուլի հայտարարությամբ են հանդես գալու։ Խոսնակը գրել է, որ այցի…
Այս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է Իտալիայում
Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում։ Այս մասին գրում է Squawka-ն։ Նշվում է, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը 14 գոլային պահ է ստեղծել թիմակիցների համար։ Այս ցուցանիշում Իտալիայում առաջինն է, իսկ թոփ-5 լիգաներում կիսում է 3-րդ տեղը՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ։ Ըստ աղբյուրի…
Կիելինին որոշել է հեռանալ Յուվեից ու Իտալիայից
Իտալիայի ազգային հավաքականի ու թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին որոշել է տեղափոխվել ԱՄՆ ու կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ Կիելինին, ամենայն հավանականությամբ, տեղափոխությունը կիրականացնի 2022-ի ամռան։ Նա կարող է նաև հենց այդ ժամանակ ավարտել կարիերան հավաքականում։ Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ընտրանու կազմում Կիելինիի վերջին հանդիպումը կարող է…
Շվեցարացիները ծաղրել են Իտալիայի հավաքականին
Շվեյցարիայի հավաքականի հավաքականի երկրպագուները Անգլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ ծաղրել են Իտալիայի հավաքականին։ Այս դեպքի վերաբերյալ լուսանկարներ են տարածվել սոցցանցերում, որին անդրադարձել են նաև ԶԼՄ-ները։ Տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկրպագուները իրենց ձեռքում բռնել պաստառ, որի վրա Google-ի որոնման էջն է, իսկ հարցման տեղում գրված է․ «Իտալիա Աշխարհի առաջնություն Կատար 2022»։ Սրան համակարգը…
Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆ խաղերից Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը անակնկալ գրանցվեց․ 92-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին հյուսիսմակեդոնացիները։ Արդյունքում Իտալիայի ընտրանին դուրս մնաց պայքարից, իսկ Մակեդոնիան ընտրականի եզրափակիչ փուլում կվիճարկի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը։ Այս պարտությանն անդրադարձել է նաև Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Նա ասել է, որ ինքն ու թիմը չափազանց հիասթափված…
Իտալացի փորձագետները մշակելու են Կումայրի արգելոց-թանգարանի գոտևորման նախագծի մեթոդաբանությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած տասնօրյա աշխատաժողովի շրջանակում Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանման խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկում: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից։ Գյումրին ու ֆրանսիական Մոն դը Մարսանը կհռչակվեն քույր քաղաքներ Փոխնախարարները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներում «Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական…
Ինտերը ցանկանում է ազատվել Սանչեսից
Միլանի «Ինտերը» պատրաստ է էժան գնով վաճառել Ալեքսիս Սանչեսին, քանի որ ֆուտբոլիստի աշխատավարձը շատ բարձր է։ Այս մասին գրում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Սանչեսի հրաժարագինը 4 միլիոն եվրո է, բայց Իտալիայի չեմպիոնը պատրաստ է քննարկել նաև այդ գնից ցածր տարբերակները։ Նշենք, որ 33-ամյա չիլիացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։…













