իտալիա
K-1. Ջորջիո Պետրոսյանը մրցելու է թուրք Ֆաթիհ Այդիի հետ
Իտալիան ներկայացնող հայազգի քիքբռնցքամարտիկ Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է։ Այս մասին Պետրոսյանը գրել է Instagram-ի իր էջում։ Այսպիսով, նա ապրիլի 30-ին մրցելու է Թուրքիան ներկայացնող Ֆաթիհ Այդիի հետ։ Մարզիկները ներկայացնում են 70 կիլոգրամ քաշային կարգը։
Իտալական ֆուտբոլի լեգենդը մտադիր է կարիերան շարունակել ԱՄՆ-ում
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այժմ հանդես է գալիս «Պարմայում», ցանկանում է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Նշվում է, որ այս պահին իտալացին չունի նման առաջարկ, սակայն ունենալու դեպքում այն լրջորեն կդիտարկվի Բուֆոնի կողմից։ Հիշեցնենք, որ վերջերս բուֆոնը ֆանտաստիկ ցուցանիշի հասավ․ 44-ամյա դարպասապահն անցկացրեց իր 500-րդ չոր հանդիպումը։
500 հանդիպում առանց գոլ բաց թողնելու․ Բուֆոնի տպավորիչ ցուցանիշը
Իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը տպավորիչ ցուցանիշի է հասել իր կարիերայի ընթացքում։ Նա «Պարմայի» կազմում իր կարիերայի 500-րդ չոր հանդիպումն է անցկացրել, այսինքն՝ առանց գոլ բաց թողնելու։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Բուֆոնը «Պարմայում» գոլ բաց չի թողել 92, «Յուվենտուսում»` 322, ՊՍԺ-ում՝ 9 ու Իտալիայի հավաքականում՝ 77 հանդիպում։
Մխիթարյանը գերազանց էր․ Մոուրինյոն գովաբանել է հայ ֆուտբոլիստին
«Ռոման» Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում 4-2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։ Մեկնարկային կազմում էր նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։ Խաղից հետո Ժոզե Մոուրինյոն անդրադարձավ հանդիպմանը, առանձնահատուկ ընդգծելով Մխիթարյանին։ Նա նշեց, որ իրենք խաղից առաջ կարողացան վերլուծել մրցակցի խաղն ու լավ խաղ ցուցադրել։ Նրա խոսքով՝ Մխիթարյանը գերազանց է խաղացել։
Իտալիայում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
4,3 մագնիտուդով երկրաշարժ Իտալիայի Կալաբրիայի հարավային մարզի արևմտյան ափին: ANSA գործակալության փոխանցմամբ՝ մարդանց տարհանել են տեղական շատ դպրոցներից և հասարակական հիմնարկություններից, սակայն տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։ Երկրաֆիզիկայի և հրաբախագիտության ազգայն ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախն ընած Է եղել 10 կիոմետր խորության վրա,
Յուվեի կիսապաշտպանը վարակվել է քովիդով
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Աարոն Ռեմսին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ռեմսին ինքնամեկուսացվել է։ Նշենք, որ հունվարի 12-ին Իտալիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Յուվեն» մրցելու է «Ինտերի» հետ, որին չի կարողանա մասնակցել Ռեմսին։
Ատլետիկոն հետաքրքրված է Մանչեսթերի հարձակվողով
Անգլական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի ծառայություններով սկսել են հետաքրքրվել նաև Իսպանիայից։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։ Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։ Ըստ աղբյուրի՝ այս ամսվա վերջում իսպանական ակումբը կապ կհաստատի ՄՅՈւ-ի հետ՝ տրանսֆերի հնարավորությունները քննարկելու համար։ Նշենք, որ Մարսիալի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իտալիայից։
Զլատանը մի քանի ամսից կարող է հեռանալ Միլանից
Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը կարող է եկող ամառ լքել միլանյան ակումբը։ Բանն այն է, որ «Միլանի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում Իբրային։ Այս մասին տեղեկացնում է Tutto Mercato Web-ը։ Նշվում է, որ իտալական ակումբի ղեկավարությունն աչքի տակ է առել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, որպես Զլատանին փոխարինող։ Հիշեցնենք, որ Իբրայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է…
Պայթյուններ Իտալիայում․ նավթավերամշակման գործարանից դուրս եկող ծխի սյունը տեսել են հարևան քաղաքից
Իտալիայի Տոսկանա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարաններից մեկում երեք պայթյուն է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ANSA գործակալությունից։ Նշվում է, որ պայթյունները գրանցվել է Eni ընկերության գործարանում։ Պայթյուններից հետո բռնկվել է նաև հրդեհ, իսկ դրանից առաջացած ծխե սյունը տեսանելի է եղել նաև հարևան քաղաքից։ Զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Չի նշվում նաև, թե ինչն է պատճառ…
Մխիթարյանը ճանաչվել է Ռոմա-Տորինո խաղի լավագույն ֆուտբոլիստ (ՆԿԱՐ)
Երեկ կայացավ Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի «Ռոմա» – «Տորինո» հանդիպումը, որում տանտերերը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեցին հյուրերին։ Հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։ 32-րդ րոպեին հենց նրա փոխանցումից հետո Աբրահամը խփեց «Ռոմայի» հաղթական գնդակը։ Բացի գոլային փոխանցումը, Մխիթարյանը ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ըստ WhoScored-ի վարկածի։ Հայ…
Իտալիան հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու մասին
Իտալիայի կառավարությունը հավանություն Է տվել COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցները խստացնելուն և հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ANSA գործակալությունը: Նոր փաստաթուղթը, որն ստացել Է Super Green Pass անվանումը, գործելու Է դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 15-ը: Անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են որոշել այն հետագայում Էլ օգտագործելու…
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Մոուրինյոյին ու թիմակիցներին
«Ջենոա»-«Ռոմա» խաղից հետո հայազգի Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է հանդիպումը՝ DAZN-ի հետ հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ տպավորիչ անցումի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ու թիմակիցներին հաղթանակի համար։ Նա նշել է, որ իրենք բեկում մտցրեցին խաղի 2-րդ կեսում և հաղթանակի հասան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ…
Մխիթարյանը հրաշալի էր․ Մոուրինյոն՝ Ջենոայի հետ խաղից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ դրվագներից մեկում ուղղակի փայլեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը։ Նա տպավորիչ անցումից հետո շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին ու շատ հարմար փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին, ով դարձավ գոլի հեղինակ, ըստ այդմ՝ Մխիթարյանն էլ գոլայի փոխանցման հեղինակ։ Այս դրվագը չի վրիպել նաև «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աչքից,…
Ուժգնացել է իտալական կղզու հրաբխի ակտիվությունը․ տարհանվել է բնակչության 1/3-րդը
Իտալիայում ակտիվացել է Վուլանո կղզու հրաբուխը, որի հետևանքով կղզում ապրող փոքրաթիվ մարդկանց 1/3-րդին ստիպված են եղել տարհանել իշխանությունները։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Նշվում է, որ նման որոշման պատճառը հրաբխի ակտիվության ուժգնացումն է, ինչն ուղիղ վտանգ է սպառնում տարհանված բնակիչներին։ Ըստ աղբյուրը՝ աղտոտված է նաև օդը՝ մթնոլորտում շատ են ծանր գազերը։ Կղզին հայտարարվել է…














