իրավապահ մարմիններ
Հայաստանում կանխվել է 450 միլիոն դրամի թմրամիջոցների խոշոր ներմուծումը
Հայաստանի իշխանությունները կանխել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներմուծումը Իրանից՝ առգրավելով մոտ 30 կիլոգրամ մարիխուանա, որի արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը, ինչը լուրջ հարված է հասցրել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
Հայաստանը գործարկում է նոր ոստիկանական գվարդիա. Բարեփոխումներ և միջազգային համագործակցություն
Հայաստանի ոստիկանապետը հայտարարում է նոր ոստիկանական գվարդիայի ստորաբաժանման գործարկման մասին՝ ընդգծելով բարեփոխումները և համագործակցությունը Լիտվայի հետ։ Ուսումնասիրեք հայկական իրավապահ մարմինների և հասարակական անվտանգության համար հետևանքները։
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը
Դեկտեմբերի 11-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդումը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում։ Վարդան Վարդանյանը կարևորել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի…
Իսրայելում ձերբակալել են անկարգությունների մասնակցած 900 ցուցարարի
Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իսրայելական քաղաքներում մասսայական անկարգությունների մասնակցած շուրջ 900 մարդու ձերբակալել է ոստիկանությունը: Ցույցերի ընթացքում տուժել է 265 ոստիկան: Ներկայումս Իսրայելում անվտանգությունն ապահովում է իրավապահ մարմինների 15 հազար աշխատակից: «15 հազար ոստիկան ներգրավված է ամբողջ երկրում անվտանգության կանոնների պաշտպանությանը և հետագա անկարգությունները կանխարգելելուն: Ձերբակալվել է…
Ոստիկանները բացահայտել են Ախթամիր ամրոց հուշարձանի տարածքի գանձագողությունը
Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից գանձագողության կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղե 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ…
Դեսպան Թրեյսին, Ռուստամ Բադասյանն ու Վահե Ղազարյանը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել
Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։ «Ողջունելի է, որ Հայաստանի…
9 ուսումնասիրություն, ավելի քան 80 մշտադիտարկում. ՊՎԾ 2020թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Ընդհանուր առմամբ Ծառայությունում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին` իրավական գնահատական տալու նպատակով, կան…
Ադրբեջանում պաշտոնատար անձանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել. Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միություն
Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացումների վերաբերյալ Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն է հրապարակել: «Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» նախագահի տեղակալ Ֆուադ Ղահրմանլիի նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներով։ Պարոն Ղահրմանլիին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հեղաշրջում նախապատրաստելու անհիմն մեղադրանքով, իսկ…
Կարծում եմ՝ որոշ դեպքերում պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը. Սուրեն Գրիգորյան
Այսօր ՔՊ-ի Facebook-ի էջի ուղիղ եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սուրեն Գրիգորյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին։ Քաղաքացի Ալեքսան Սողոմոնյանը հարցրել էր, թե չկա արդյոք օրենք, որով կարելի է կարգի հրավիրել որոշ պատգամավորների, որոնք բացահայտ ցինիզմով անտեսում են, ոչ միայն պարետի որոշումները, այլև սղոցում քաղաքացիների նյարդերը։ «Այդպիսի օրենք կա և դա պարետի…
ՀՀ գլխավոր դատախազը այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ԱՀ դատախազության աշխատակիցների հետ: Նա շնորհավորել է Արցախի Հանրապետության նորանշանակ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին և գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալներին: «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Կայացած խորհրդակցության ընթացքում…
Իրավապահները զբաղված են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների տարածման աղբյուրը պարզելով
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: «Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների…
Իրավապահ մարմիններին արդեն փոխանցվել են Այբ դպրոցի գործով նյութերը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ԱԺ նիստի ընթացքում պատասխանել է պատգամավորների հարցերին։ Նախարարը հայտնել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններին արդեն փոխանցվել են «Այբ» դպրոցի գործով նյութերը։ Ավելի վաղ նախարարն ինքը «Այբ» դպրոցին մեղադրել էր մի շարք օրենսդրական նորմերի խախտման մեջ։ «Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունի, և նման բարդ…
Հոնկոնգում ցուցարարները աղեղներով կրակել են իրավապահների վրա
Հոնկոնգում կրկին բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարբների միջև։ Բախումների ընթացքւոմ ցուցարարները աղեղներով կրակել են իրավապահների վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը: Հաղորդվում է, որ աղեղներով կրակելու հետևանքով վիրավորվել է ոստիկաններից մեկի ոտքը: Ցուցարարները նաև ոստիկանների վրա են նետել բենզինով լի շշեր: Հոնկոնգի իրավապահ մարմինները այս գործողությունները կանխելու նպատակով ցուցարարների դեմ…
Բրիտանիայում բեռնատարի մեջ կրկին միգրանտների են հայտնաբերել
Ուիլթշիր կոմսության իրավապահ մարմինները կալանավորել են մի տղամարդու՝ երկիր անլեգալ մուտք գործողներին օժանդակություն ցուցաբերելու կասկածանքով: Նրա բեռնատարում 15 մարդ է հայտնաբերվել։ Իրավապահ մարմինները, տեղեկություն ստանալով խճուղում կասկածելի գործունեության» մասին, ժամանել են դեպքի վայր և 15 մարդու են հայտնաբերել փոխադրամիջոցի հետևի մասում։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը 16 տարեկանից մեծ են։ Բուժզննումից հետո նրանցից մեկը հոսպիտալացվել է։…