Ես չգիտեմ, թե նրանցից ով է լավագույնը․ Մատիչը Մեսսիի և Ռոնալդուի մասին

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին խոսելով՝ ասել է, որ եթե իր որդուն հարցնեն՝ ով է լավագույնը, նա կասի, որ դա Ռոնալդուն է։

«Նրանք տարբեր են Մեսսիի հետ։ Իհարկե, Կրիշտիանուն ունի տաղանդ։ Բայց նրա հաջողությունների մեծ մասը կախված է նրա աշխատասիրության հետ։

Մեսսին տաղանդ ունի։ Ես չեմ ասում, որ նա չի աշխատում։ Ակնհայտ է, որ նա ևս աշխատում է։ Բայց նրանք տարբեր են։

Ինձ համար դժվար է ասել, թե ով է նրանից ուժեղը։ Վերջին 15 տարիների ընթացքում նրանք լավագույն երկու խաղացողներն են։ Ոմանք կընտրեն Մեսսին, ոմանք՝ Ռոնալդուին

Ես չգիտեմ, թե նրանցից ով է լավագույնը։ Հնարավոր է՝ նրանք աշխարհի երկու լավագույն խաղացողներն են»,- ասել է Մատիչը։

Աղբյուրը՝  L’Equipe․

 

Ամենաթարմ