Լատվիա
Լատվիայում լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Լատվիայում վերջապես տպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։ Թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան, նկարիչն է տաղանդավոր Նաիրա Մուրադյանը, հրատարակիչը Յանիս Ռոուզե հրատարակչությունը։ Ծրագիրն իրականացվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով և աջակցությամբ՝ ի նշանավորումն…
ՀՀ դեսպանի հարցազրույցը՝ լատվիական լրատվականին
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը լատվիական nra.lv լրատվականին: Լիգա Ռուշենիցե: Ձեր նախաձեռնությամբ Լատվիայի ռադիոյի երգչախումբը շուտով կկատարի նոր ծրագիր՝ Կոմիտասի «Պատարագը»։ Հայկական հոգևոր երաժշտությունը հնչելու է Ռիգայի Սբ. Հովհաննես եկեղեցում ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին: Շնորհիվ այս ծրագրի՝ Լատվիան, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, նշում է Կոմիտասի կամ Սողոմոն Սողոմոնյանի 150 ամյակը (1869-1935): Տիգրան Մկրտչյան։ Հայերն…
Հայ բռնցքամարտիկները Լատվիայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Սեպտեմբերի 20-23-ը Լատվիայի Օլայինե քաղաքում կայացած պատանեկան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ։ Մարզիչ Արթուր Կրիկյանի և Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը։ 66 կգ քաշային Գրիգոր Փանոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ»։ https://www.facebook.com/armboxing/posts/2484051858491566?__xts__%5B0%5D=68.ARB1WDk4Mv3QIF0B_Ewuu3oAuOVxEHmopzkqSrFd5hpDe4BYoJwgH2YTsXsZYMeNXuTKSeIpHMUn4KBa9XE7X1Sidy3AqinD5GG6cMwc5XPx7zbHJdrZHWiSzgf–FJBiEr3la7lMTixEXyL6p8dRuBzPJkqZzvSkvzVjItUGj_-3DVl4HHF-gVOeLlEpfvpK6-dE5VTU4kK52H9edy79LqikNI4LK61SS5wdox6PY4mFh-43pZMkPSuK_mf_WHKwf6zfheWc9-wgAOyah70z2mF_5cIJURALLakhPyxuFQtmWWusNDCilCbAAeqqtVPGkaTfkd1ZJL3pJvkP8y5ZUk-1py-&__tn__=-R
Հանդիպում՝ Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։ Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ…
Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ Լատվիայի հետ ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ես, իրապես, շատ ուրախ եմ Լատվիա կատարած այս պաշտոնական այցի համար՝ ուղղված մեր երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական լավ, բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ նոր ջանքերի ներդրմանը: Կարծում եմ, և մեր խոսակցությունների ժամանակ շատ հաճախ ենք նշել, որ մենք միմյանց նկատմամբ խորը զգացում ունեցող ժողովուրդներ ենք,…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի նախագահին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ Նախարար Մնացականյանը շնորհավորել է Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա մեկնարկեց Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպումով: Զրուցակիցները դրական գնահատեցին հայ-լատվիական դինամիկ զարգացող հարաբերությունները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության դեռևս չիրացված ներուժի լիարժեք իրացման և երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Կողմերը նշեցին, որ հայ-լատվական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա և ուղենշեցին տարբեր…
Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, ապա Լատվիա և կհանդիպի այդ երկրների իշխանությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Դրանից հետո ԱԳ նախարարը կմենկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին, կլինեն հանդիպումներ միջազգային կազմակերպության տարբեր կառույցների ղեկավարների հետ, նաև…
Հայկական պատվիրակությունն աշխատանքային այցով Լատվիայում էր
ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանները առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը և Նորա Առուստամյանը: Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք…
Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել: Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և…
Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր
Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր…
Հայ շախմատիստները Ռիգայի մրցաշարը հաղթանակով են մեկնարկել
Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Հովհաննիսյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն է: Մրցաշարի՝ երեկ կայացած առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ…
Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը The Baltic Times ամսագրին
Լատվիական հեղինակավոր The Baltic Times ամսագրում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունը, բնօրինակը հասանելի է հետևյալ հղումով: Ընդհանուր անցյալը նպաստել է հայերին և բալթյան ազգերին միմյանց ավելի լավ ճանաչելուն Չնայած Հայաստանը շատերի համար կարող է չափազանց հեռու թվալ՝ Հայաստանի և Բալթյան երկրների միջև արտացոլվող պատմական արձագանքներ գտնելու տեսանկյունից,…
Արմեն Կոտոլյանը կգործուղվի Լատվիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը կգործուղվի Լատվիայի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ 2019 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)` «Արևելյան գործընկերություն» շրջանակներում ֆիզիկատեխնիկական ինստիտուտի միջազգային համագործակցության դեպարտամենտի…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նորընտիր նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել…















