Լեռնային Ղարաբաղ
«ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: «Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ…
Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտում է, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը կարծիք հայտնեց, որ խոսքերին…
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն. Անգելա Մերկել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն, այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Կարծում եմ՝ միշտ լավ է, երբ միասին բանակցվում և խոսվում է, բայց եկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որպեսզի խոսքից գործի անցնեն։ Շատ քաջ քայլ է, որ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ նախօրեին՝ հունվարի 16-ին, Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Սա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 4-րդ հանդիպումն էր։ Հանդիպումից հետո…
Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր…
«Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը», – Նիկոլ Փաշինյան
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են …
Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու…
Ի՞նչ փոխըմբռնման մասին էր հայտարարել Էլմար Մամեդյարովը
Factor.am-ը գրում է. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին։ Factor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փոխըմբռնման մասին է հայտարարել Ադրբեջանից ԱԳՆ ղեկավարը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարց. Ադրբեջանի…
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք հասել ենք փոխըմբռնման»,- Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է…
ԼՂ հակամարտության հարցում Մոսկվան կողմ է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է ու ելնում է հակամարտության խաղաղ կարգավորման անփոխարինելիության սկզբունքից՝ երկու կողմերի համաձայնության պայմանով», – ասաց ՌԴ դեսպանը։ ՌԴ դեսպանի խոսքով՝ այս առումով իրենց աշխատանքի առաջնահերթություններից…
Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել: Փոխանցում է Aysor.am-ը։ «Նա միշտ ինչ-որ անորոշ բաներ է որոնում: Ավելի լավ է Սերժ Սարգսյանին հարցնեք, թե ինչպիսի խոսակցությունն է եղել», -ասաց Շիրինյանը՝ անդրադառնալավ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ինքը հորդորել է…
Ալիևը գրառում է կատարել Թվիթերում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթեր-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «2019թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին», – գրել է Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք, որ Թվիթերում գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը, ըստ էության, նկատի ունենալով, որ հակամարտության կողմ է նաև Արցախը։
Պուտինն ու Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել են 5 շրջաններ հանձնել Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած…
Ադրբեջանում պահվող հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական կողմի, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Փոխանցում է aysor.am-ը: Ադրբեջանական լրատվամիջոցները նամակը մեկնաբանում են երկու կողմերի գերիներին «բոլորին բոլորի» հետ փոխանակելու սկզբունքի կոնտեքստում: Ըստ տարածված նամակի, որն իբրև թե Արսեն Բաղդասարյանը փոխանցել է Ադրբեջանի ռազմագերիների ու պատանդների հարցերով պետական հանձանժողովին, հայ գերին…















