Լեռնային Ղարաբաղ
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք հասել ենք փոխըմբռնման»,- Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է…
ԼՂ հակամարտության հարցում Մոսկվան կողմ է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է ու ելնում է հակամարտության խաղաղ կարգավորման անփոխարինելիության սկզբունքից՝ երկու կողմերի համաձայնության պայմանով», – ասաց ՌԴ դեսպանը։ ՌԴ դեսպանի խոսքով՝ այս առումով իրենց աշխատանքի առաջնահերթություններից…
Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել: Փոխանցում է Aysor.am-ը։ «Նա միշտ ինչ-որ անորոշ բաներ է որոնում: Ավելի լավ է Սերժ Սարգսյանին հարցնեք, թե ինչպիսի խոսակցությունն է եղել», -ասաց Շիրինյանը՝ անդրադառնալավ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ինքը հորդորել է…
Ալիևը գրառում է կատարել Թվիթերում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթեր-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «2019թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին», – գրել է Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք, որ Թվիթերում գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը, ըստ էության, նկատի ունենալով, որ հակամարտության կողմ է նաև Արցախը։
Պուտինն ու Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել են 5 շրջաններ հանձնել Ադրբեջանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած…
«Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար», – Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրավիրված ասուլիսում հրապարակեց երկրորդ նախագահի հայտարարությունը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը…
Ադրբեջանում պահվող հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական կողմի, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Փոխանցում է aysor.am-ը: Ադրբեջանական լրատվամիջոցները նամակը մեկնաբանում են երկու կողմերի գերիներին «բոլորին բոլորի» հետ փոխանակելու սկզբունքի կոնտեքստում: Ըստ տարածված նամակի, որն իբրև թե Արսեն Բաղդասարյանը փոխանցել է Ադրբեջանի ռազմագերիների ու պատանդների հարցերով պետական հանձանժողովին, հայ գերին…
Փարիզյան ֆորումը և Հայաստանի դիվանագիտության քայլը
70 երկրների առաջնորդներ հավաքվել էին աշխարհի մայրաքաղաք Փարիզում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուր տարին։ …Արևելքում մեծ տոնախմբությունները և հարսանիքները, երբեմն, ուղեկցվում են սկանդալներով, անգամ, ծեծկռտուքով։ Փարիզյան ֆորումը, իհարկե, դրան չհասավ, սակայն եղան կազուսներ։ Նախքան տոնակատարությունը, քննարկվում էր Փարիզում Պուտին-Թրամփ բանակցությունների հնարավորությունը։ Մակրոնը, որպես տանտեր, մերժեց այդ գաղափարը։ Սպասվում է, որ նրանց «լայնամասշտապ հանդիպումը տեղի…








