Լյուիս Հեմիլթոն
F1 Բահրեյն Թեստ 2-րդ Օր. Հեմիլթոնը սահմանեց ամենաարագ ժամանակը
յուիս Հեմիլթոնը գլխավորում է Բահրեյնի F1 թեստի 2-րդ օրվա առավոտյան նիստաշրջանը՝ չնայած անձրևի ուշացումներին:
Լյուիս Հեմիլթոնը՝ տարվա լավագույն մարզիկ․ BBC
BBC-ն ամփոփելով սպորտային տարին՝ Mercedes-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնին ճանաչել է տարվա լավագույն մարզիկ։ Հեմիլթոնին այս տարի հաջողվեց հաղթել Թուրքիայի Գրան Պրիում ու կրկնել Միխայել Շումախերի պատմական արդյունքը՝ դառնալով «Ֆորմուլա 1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն։ Նշենք, որ «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը։
Հեմիլթոնը կորոնավիրուսով է վարակվել
Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «Ֆորմուլա-1»-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Հեմիլթոնը բաց կթողնի դեկտեմբերի 3-ից 6-ը նախատեսված Սահիրի Գրան Պրին։
Հեմիլթոնը հաղթեց Իսպանիայի Մեծ մրցանակը և գերազանցեց Շումախերի ռեկորդը
Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակը հաղթանակով է ավարտել «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ 156-րդ անգամ Հեմիլթոնը իր կարիերայի ընթացքում բարձրացել է Ֆորմուլա-1-ի փուլերի մրցանակային հարթակ և արդեն գերազանցել է գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը։ Հեմիլթոնը 132 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղում 95 միավորով Մաքս Ֆերստապենն է։ Ֆորմուլա-1․ Իսպանիայի Մեծ մրցանակ Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 66 շրջան Մաքս Ֆերստապեն («Ռեդ…
Ֆորմուլա-1-ի 70-ամյակի Մեծ մրցանակը ավարտվել է Մաքս Ֆերստապենի հաղթանակով
Մեծ Բրիտանիայի Սիլվերթոունի ավտոարշավարանում անցկացվել է Ֆորմուլա-1-ի 70-ամյակի Մեծ մրցանակը։ Միջոցառումն ավարտվել է «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենի հաղթանակով: «Մերսեդեսի» ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը գրավել է երկրորդ տեղը։ Ընդհանուր հաշվարկը 107 միավորով գլխավորում է Լյուիս Հեմիլթոնը։ Ֆերստապենը երկրորդն է՝ 77 միավոր։ A first win of 2020 for @Max33Verstappen ! 🏆#F170 🇬🇧 #F1 pic.twitter.com/PvFu3f4T5z —…
Հեմիլթոնը բրիտանական Գրան պրիի որակավորման փուլում գերազանցել է բոլորին
Կայացել է Ֆորմուլա 1-ի բրիտանական Գրան պրիի որակավորման փուլի։ Մրցարշարվում լավագույնը եղել է «Մերսեդեսի» վարորդ Լյուիս Հեմիլթոնը՝ 1.24.303 արդյունքով։ Նրան նախորդել են Վալտերի Բոտասն ու Մաքս Վերստապենը։ Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Չարլզ Լեկլերն ու Լանդո Նորիսը։
Լյուիս Հեմիլթոնը չի պատրաստվում ավարտել ավտոարշավորդի կարիերան
Անգլիայի «Ֆորմուլա 1»-ի և «Մերսեդես»-ի 34-ամյա ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը հասցրել է նվաճել աշխարհի վեցերորդ չեմպիոնական «Ֆորմուլա 1» տիտղոսը, խոստովանել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում ավարտել իր մրցարշավային կարիերան: «Ոչ, ես այս պահին չեմ պատրաստվում թոշակի անցնել: Ինձ սարսափեցնում են այն մտքերը, որ մի օր մենք` մարզիկներս, պետք է դադարենք անել այն ամենը, ինչ…
Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի լավագույններից է. Ֆետել
«Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի նվաճումները մեծ գնահատանքի է արժանացրել «Ֆերարիի» Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը։ «Պետք է Հեմիլթոնին համարենք լավագույններից մեկը, ստիպված ենք։ Նա վաղուց է Ֆորմուլա-1-ում և ամենահաջողակներից է։ Միխայել Շումախերից հետո արդար է նշել նրա անունը։ Սակայն Ֆորմուլա-1-ը շատ էփոխվել։ Սխալ է համեմատել տարբեր սերունդների ներկայացուցիչներին։ Անկասկած է, որ…
Իմ սննդակարգի մասին գաղափարները ես իմ գլխում կպահեի. Ալոնսոն ՝ Հեմիլթոնին
Ֆերնանդո Ալոնսոն ` Ֆորմուլա-1-ի աշխարհի կրկնակի չեմպիոնը, չի կիսում «Մերսեդեսի» մրցարշավորդ, աշխարհի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի կարծիքը, ըստ որի՝ մսի սպառումը մարդկանց մոտ պետք է սահմանափակել: Հեմիլթոնը օրերս Instagram-ի իր էջում գրառում էր կատարել, որում մտահոգվել է գլոբալ խնդիրների մասին, հորդորելով մարդկանց հրաժարվել մսամթերքի օգտագործումից: «Կարծում եմ, որ իմ սննդակարգի կամ դրա մասին գաղափարները ես…
Շումախերի երկարամյա ռեկորդը գերազանցվեց Հեմիլթոնի կողմից
«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը հաղթեց Ռուսաստանի Գրան Պրիում, ռեկորդ է սահմանել, որը 18 տարի շարունակ պատկանում էր Միխայել Շումախերին: Շումախերը 2001 թվականի Բելգիայի Գրան Պրիում Հայրտոն Սեննային գերազանցել է մրցարշավների քանակով, որոնցում նրան հաջողվել է փայլել: Կարիերայի ավարտին գերմանացու կողմից սահմանված ուղենիշը հասել է 142-ի: Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Հեմիլթոնը գերազանցել է այդ նվաճումը։ Սոչիում…
Հեմիլթոնը ամենատաղանդավորը չէ արքայական մրցարշավներում. Վերստապեն
«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Վերստապենը չի կարծում, որ Լյուիս Հեմիլթոնը, ով «Մերսեդեսի» ներկայացուցիչն է, ընդհանուր հաշվարկում ներկա պահին առաջատար լինելով, ամենատաղանդավորն է «արքայական մրցարշավներում»։ «Ես կենտրոնացած չեմ միայն Հեմիլթոնի վրա։ Կան նաև այլ մրցարշավորդներ, ովքեր կարող էին այնպիսի ցուցանիշներ գրանցել, ինչպես Լյուիսը։ Ներկա պահին Ֆորմուլա-1-ում կան երեք-չորս մրցարշավորդներ, ովքեր չեն զիջում Հեմիլթոնին։ Արդյունքները կապված են…
Հիմա իմ կարիերայի ամենաուժեղ տարին է. Լյուիս Հեմիլթոն
Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն և Մերսեդեսի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը պատմել է իր նոր մրցաշրջանում հաջող մեկնարկից հետո իր ունեցած էմոցիաների մասին: Մրցաշարում նա վստահորեն պահպանում է իր առաջատար դիրքը: «Այս պահի դրությամբ ես անցկացնում եմ իմ ուժեղագույն տարին։ Սա հրաշալի արկած է, և մենք հետևողականորեն ցուցադրում ենք մեր ունակությունները: Մենք բարելավում ենք մեր մեքենան և…
Չեմպիոնության պայքարը ընթանում է իմ և Լյուիսի միջև․ Բոթաս
«Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոթասը մեկնաբանել է իր և Լյուիս Հեմիլթոնի պայքարը չեմպիոնության համար։ «Դեռ անգամ մրցաշրջանի միջնամասը չէ։ Մրցաշարում կարող է շատ բան տեղի ունենալ։ Թվում է, որ չեմպիոնության համար պայքարը ընթանում է իմ և Լյուիսի միջև։ Ես հիմա կենտրոնացած եմ միայն ինձ վրա և, թե ինչպես կարող են առաջ անցնել Լյուիսից։ Երբեմն ինժեներները կարող…














