Լողափ
Սերֆինգային նորամուտ` Ցուրիգասակի լողափում
Խաղերի Կազմկոմիտեն և Սերֆինգի Միջազգային Ասոցիացիան հուլիսի 18-21-ը կազմակերպել են չորսօրյա փորձնական մրցաշար: Ընդհանուր առմամբ սերֆինգի մրցաշարի համար պահանջվում է չորս օր, բայց Տոկիո 2020-ը, ելնելով եղանակային պայմաններից և ապահովությունից, մրցաշարին կտրամադրի ութ օր` հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը: Տոկիո 2020-ի ընթացքում մրցաշարին կմասնակցեն 20 տղամարդ և 20 կին: Օլիմպիական ձևաչափը կրկնելու համար փորձնական մրցաշարին…
Իսրայելի լողափերում վտանգավոր մեդուզաներ են հայտնվել
Իսրայելի գիտնականները նախազգուշացնում են երկրի միջերկրածովյան ափերին մեծաքանակ մեդուզաների կենտրոնացման և հանգստացողների համար դրանց ներկայացրած վտանգի մասին: Գրեթե բոլոր լողափերում այդ ծովային կենդանիների մասին հաղորդագրությունները տարածվել են մասնագիտացված meduzot.co.il կայքի միջոցով: Իսրայելական բազմաթիվ լողափերում բարձրացվել են մանուշակագույն դրոշակները, որոնք այս տարվա նորամուծություններից են և զգուշացնում են վտանգի մասին: Իսրայելի ափերի վրա հարձակվել են անողնաշարավորների երկու…
Անթալիայում որոշել են թույլ չտալ սիրիացիներին մտնել լողափեր
Անթալիայի Գազիփաշայի քաղաքապետարանի ավագանին որոշում էկայացրել արգելել սիրիացիների մուտքը լողափեր։ Ինչպես հայտնում է թուրքական Sozcu-ն, Գազիփաշայի ավագանին տվյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ սիրիացիները լողափերում անհանգստացնում են զբոսաշրջիկներին։ Հիշյալ որոշման վրա վետո է դրել Գազիփաշայի քաղաքապետ Մեհմեդ Ալի Յըլմազը՝ պնդելով, որ այդ որոշումը հակաօրինական է և վերադարձրել այն ավագանուն։
Ֆլորիդայում նկարահանել են, թե ինչպես է կինը լողում շնաձկան կողքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
UPI-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայում Սթեն Բաթլզը շենքի 28-րդ հարկից նկարահանել է, թե ինչպես է զբոսաշրջիկ կնոջ կողքով աննկատ լողում շնաձուկ։ Տեսանյութում երևում է, որ կինը սկզբում չի գիտակցում շնաձկան գոյության փաստը և հանգիստ լողում է ջրում մինչև ափին գտնվողներից ինչ-որ մեկը սկսում է բացականչել շնաձկան մասին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում․
Չիլիում կտուգանվեն զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար լողափերի մուտքն արգելափակող օրինախախտներին
Չիլիում կտուգանվեն զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար լողափերի մուտքն արգելափակող օրինախախտներին։ Ընդ որում խոսքը միլիոնավոր տուգանքի մասին է՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ Վճարի չափը տատանվում է 490 հազար պեսոյից մինչև 4,9 մլն պեսոյի շրջանակներում (737-7370 դոլար)։ Արարքը կրկնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։ Չիլիի ազգային ժառանգության նախարարությունը հիշեցրել է, որ երկրում չկան մասնավոր լողափեր։ Միևնույն ժամանակ…





