Լուիս Սուարես
Առաջին հերթին ինձ վատ էր վերաբերվում Բարսայի նախագահը․ Սուարես
«Ատլետիկո» Մադրիդի ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ու «Բարսելոնայի» ղեկավարության հարաբերությունների մասին, երբ նա դեռ կատալոնական ակումբում էր հանդես գալիս։ «Առաջին հերթին ինձ վատ է վերաբերվել ակումբի նախագահը: Նա կարող էր ինձ զանգահարել ու ասել, որ ես այլևս թիմին պետք չեմ, բայց նա դա անում էր այլ եղանակներով: Հետո մարզչի միջոցով ինձ փոխանցեցին…
Սուարեսն հստակեցրել է՝ մնալո՞ւ է Ատլետիկոյում, թե՞ ոչ
«Ատլետիկո» Մադրիդի աստղ Լուիս Սուարեսն ասել է, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես կգա մադրիդյան ակումբում։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցել է Movistar-ը։ Հիշեցնենք, որ ուրուգվայցին «Ատլետիկո» էր տեղափոխվել «Բարսելոնայից»։ Սուարեսի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ։
Չնայած 34 տարեկան եմ, ես նախկինի պես հավակնոտ եմ․ Սուարես
Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է թիմում իր ելույթներից։ «Միշտ էլ հաճելի է, երբ քեզ գնահատում են: Այն փաստը, որ երկրպագուները գնահատում են իմ աշխատանքը և թիմին օգնելու ջանքերը, ինձ ուրախացնում և հպարտացնում է: Սա նշանակում է, որ ես իմ գործը լավ եմ կատարում: Չնայած՝ 34 տարեկան եմ, ես նախկինի պես հավակնոտ եմ…
Կումանը զանգեց ու ասաց, որ չեմ մտնում իր ծրագրերի մեջ․ Սուարես
Կումանը զանգեց ու ասաց, որ չեմ մտնում իր ծրագրերի մեջ․ Սուարես «Ատլետիկո» Մադրիդի հարձակվող Լուիս Սուարեսը անկեղծացել է ու պատմել «Բարսայից» հեռանալու ընթացքի մասին։ «Երբ «Բարսելոնան» ասաց ինձ, որ իրենք այլևս ինձ վրա չեն հույս դնում, դժվար էր, չէի սպասում: Կումանը զանգահարեց ինձ և ասաց, որ ես իր ծրագրերի մեջ չեմ մտնում: Երբ «Բարսելոնան» պաշտոնապես…
Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ
«Աթլետիկո» Մադրիդի նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին։ «Առաջնությունը կարելի է հաղթել կամ պարտվել: Հիմա մրցաշրջանի միջնամասն է, առջևում կա մեծ ճանապարհ: Սուարեսի խաղի մասին կասեմ, որ մենք միշտ իմացել ենք, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մենք երջանիկ ենք», – Սերեսոյի…
Մինչև վերջին շունչս կնվիրվեմ Աթլետիկոյին․ Սուարես
«Աթլետիկո» Մադրիդի նորեկ Լուիս Սուարեսը AS-ի հետ զրույցում ասել է․ «Մինչև վերջին շունչս կնվիրվեմ «Աթլետիկոյին»: Ինձ հարմարավետ եմ զգում այստեղ: Չեմ տոնի «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը: Հրաշալի կլինի նորից հանդիպել իմ վաղեմի բարեկամներին»:
Ես հիացած եմ Սուարեսի խաղով․ Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսի խաղի մասին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ «Ես հիացած եմ Սուարեսի խաղով: Կարևոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաև կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները: Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Բարսելոնան հրաժարվել է ձեռք բերել Ջեկոյին ու Կավանիին
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնային» առաջարկվել է Էդին Ջեկոյի ու Էդինսոն Կավանիի ծառայությունները։ Ակումբը հարձակման գծում նոր ֆուտբոլիստի են փնտրում, որը կարողանա փոխարինել Լուիս Սուարեսին, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է ձեռք բերել Ջեկոյին ու Կավանիին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ որոշման պատճառը կազմը երիտասարդացնելու՝ կատալոնական ակումբի որդեգրած քաղաքականությունն է։
Բարսայում չգիտեն, թե ինչ է հարգանքը․ Ալվեշ
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Instagram-ում Լիոնել Մեսսիի կողմից արված գրառումը, որում արգենտինացին խոսում էր Լուիս Սուարեսի «Աթլետիկո» տեղափոխության մասին ու քննադատում էր ակումբին՝ նրան բաց թողնելու համար։ «Ցավոք, սա է ճշմարտությունը, որի մասին հայտնի է վաղուց: Ամեն տարի դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Խոսքը ոչ միայն հաղթանակների ու պարտությունների մասին…
Սուարեսը 2 տարվա պայմանագիր կնքեց Աթլետիկոյի հետ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մադրիդի «Աթլետիկոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը բուժզննում անցնելուց հետո ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել։ «Մեզ միացել է Եվրոպայում հանդես գալու մեծ փորձ ունեցող գերազանց ռմբարկու, որը խաղադաշտում միշտ աչքի է ընկել մեծ նվիրվածությամբ եւ համարվել իր դիրքում լավագույններից մեկն աշխարհում»,- ասված է «Աթլետիկոյի» հաղորդագրությունում։ 🔴⚪ #SuárezRojiblanco Avant…
Սուարեսը տեղափոխվեց Աթլետիկո. պաշտոնական
«Բարսելոնան» գրառում է կատարել Twitter-ում: Ակումբը հայտոնում է, որ թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Աթլետիկոյում»: Նշվում է, որ ակումբները համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 6 միլիոն եվրո կվճարի 33-ամյա հարձակվողի համար, որոնց մեջ ներառված են մի շարք բոնուսներ: «Շնորհակալ ենք այս 6 տարիների համար, Լուիս»,-ասված է ակումբի հաղորդագրության մեջ: Thank you, @LuisSuarez9,…
Սուարեսը կարող է տեղափոխվել Մադրիդի Աթլետիկո
Կատալոնական «Բարսելոնան» հարձակվող Լուիս Սուարեսին տվել է ազատ գործակալի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ Սուարեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Աթլետիկո» Մադրիդը ու ֆուտբոլիստը կարող է միանալ թիմին։ Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։
Սուարեսը չի տեղափոխվի Յուվենտուս
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը չի տեղափոխվի «Յուվենտուս»։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն։ Նշվում է, որ ուրուգվայցու փոխարեն թուրինյան ակումբը ձեռք կբերի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, որի համար կվճարի 15 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սուարեսն արդեն իսկ ժամանել էր Իտալիա։















