Կատալոնական «Բարսելոնան» հարձակվող Լուիս Սուարեսին տվել է ազատ գործակալի կարգավիճակ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Սուարեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Աթլետիկո» Մադրիդը ու ֆուտբոլիստը կարող է միանալ թիմին։
Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։