լրատվամիջոց
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը. Արցախի դատախազություն
Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակել, թե Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունից, հոդվածի…
Մասկը կասեցրել է մի շարք առաջատար լրատվամիջոցների լրագրողների օգտահաշիվները
Twitter-ը կասեցրել է մի շարք լրագրողների, այդ թվում՝ CNN-ի, the Washington Post-ի, Mashable-ի և The New York Times-ի լրագրողների օգտահաշիվները, որոնք լուսաբանում են սոցիալական հարթակի և նրա նոր սեփականատիրոջ՝ Իլոն Մասկի հետ կապված իրադարձությունները: Իլոն Մասկը հայտնել էր, որ արգելափակվել է այն օգտահաշիվը, որն իրական ժամանակում ցույց էր տալիս իր գտնվելու վայրը, և լրագրողներին մեղադրել…
Սվետլանա Լոբոդան Լիտվիայում ներառվել է անցանկալի մարդկանց ցուցակում
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան ներառվել է Լիտվայի անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել է Լիտվայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Պաուլինա Լևիցկայտեն։ Այս տեղեկությունը հաստատել է լատվիական Delfi լրատվամիջոցը։ «Մեր ուկրաինացի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մենք երգչուհուն ավելացնում ենք անցանկալի անձանց ցուցակում»,- հայտարարել է Լևիցկայտեն։ Երկրում Լոբոդայի կարգավիճակի հարցը բարձրացվել է ուկրաինացի երգչուհու՝ Լիտվայի որոշ քաղաքներում շրջագայության…
Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. El País լրատվամիջոց
Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: Լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»: El País-ը հիշեցրել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել համացանցում տարածված տեսանյութը (որում երևում է, թե…
Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա
Լաչինի շրջանում Ադրբեջանի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։
Հիտլերի ժամացույցը վաճառվել է 1,1 միլիոն դոլարով
Ժամացույցը, որը պատկանում էր նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, վաճառվել է ԱՄՆ-ի աճուրդում 1,1 մլն դոլարով (900 000 ֆունտ ստեռլինգ): Huber-ի ժամացույցի վրա, որը վաճառվել է անանուն գնորդին, պատկերված է սվաստիկա և փորագրված է AH-ի սկզբնատառերը: Հրեա առաջնորդները դատապարտել են աճուրդը Մերիլենդի Alexander Historical Auctions-ում վաճառելուց առաջ ։ Սակայն աճուրդի տունը, որը նախկինում նացիստական հուշանվերներ էր…
Թաթոյանը հայտնի միջազգային ԶԼՄ-ներին ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների ապացույցներ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է մի շարք հայտնի լրատվամիջոցների հետ ու ներկայացրել ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։ Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման Թաթոյան Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկրայացրել է հայ գերիների խոշտանգման ապացույցներ «Երեկ Հռոմում առանձին հանդիպել եմ The Guardian, Times, France…
Անձը լիարժեք պատվաստված է, եթե կորոնավիրուսի դեմ ստացել է 2 դեղաչափ պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 29-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և…
Արման Թաթոյանը միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը․ ՀՀԽ
«Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անհեթեթ լուրեր են տարածում այն մասին, թե Հանրային հեռուստաընկերությունը օրեր առաջ «ադրբեջանամետ քարոզ է» հեռարձակել: Խոսքը «Լուրերի» ռեպորտաժի մասին է, որը պատմում էր նախկինում գոյություն ունեցող հայկական և ադրբեջանական անկլավների, դրանց այսօրվա կարգավիճակի և հետագա հնարավոր խնդիրների մասին։ Ինչպես…
ԱԱԾ պետի պաշտոնից ազատման լուրերը հերքել են կառույցից
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ազատվում է պաշտոնից։ Լրատվամիջոցների հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնը հերքել է այս տեղեկությունը։ Նշվել է, որ տնօրենի փոփոխություն չի նախատեսվում։
Հայկական կողմը չի օգտագործել Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է…
Ֆեյսբուքի հայկական տիրույթում ադրբեջանական կեղծ օգտատերերը մեծ հաշվով ոչինչ չեն կարողանում անել
ՀՀ Պաշտպանութնա նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Ֆեյսբուքի հայկական տիրույթում ադրբեջանական կեղծ օգտատերերը մեծ հաշվով ոչինչ չեն կարողանում անել, բայց կարելի է փակել իրենց ակտիվությունը: Հատկապես խնդիրը սուր է լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում: Հարգելի լրատվամիջոցներ հետևեք ձեր էջերին և արգելափակեք նրանց»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/100000768523525/posts/3386178984751019/
Ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում: Զոհրաբյանը հայտնում է, որ ադրբեջանական ագիտպրոպը խեղաթյուրում է իմ խոսքը և ներկայացնում, թե ՀՀ-ն վախենում է պատերազմից: «Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած, պատերազմի օրերին «կալբաս» կերած ու «արաղ» խմած սեփական արտգործնախարարին փուռը տված Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։ Երեկ…
Տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գիշերվանից մինչև այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։ Արթուր Պապյանի և Ռուբեն Մուրադյանի հետ քննարկել ենք հարձակման յուրահատկությունները և եկել ենք եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը(ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր` ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների կիրառման կարգը ՓՄՁ-ների և գյուղացիական տնտեսությունների համար: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան…















