fbpx
Զինված Ուժեր

Հայկական կողմը չի օգտագործել Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797403477762248

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ