fbpx
Իրավական

Լևոն Երանոսյանը՝ Օսիպյանի՝ պաշտոնից հեռանալու և Հայկ Հարությունյանի մահվան մասին

Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ նշելով, որ դատական գործընթացը երբ սկսի, կպատասխանի գործի վերաբերյալ մյուս հարցերին։

Հարցին, թե պաշտոնից ազտվելուց հետո ինչով է զբաղվում, Երանոսյանն արձագանքեց. «Թոշակառուներ ինչո՞վ են զբաղվում, այգի եմ խնամում»։

Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատմանը՝ Երանոսյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչու է նա նման քայլի դիմել։

«Ոչ քաղաքականությունով եմ զբաղվում, ոչ էլ հետևում եմ»,-ասաց նա։

Երանոսյանը խոսեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից․ «Շատ լավ մարդ էր, շատ լավ գեներալ»։

Հարցին՝ արդյոք հավատում է, որ Հարությունյանն ինքնասպանություն է գործել, ոստիկանության նախկին պաշտոնյան դրական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մոտ երեք ամսվա դադարից հետո վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ