Խմբային փուլ
Հայ սուսերամարտիկները՝ Աշխարհի առաջնության փլեյ-օֆում
Դուբայում ընթանում է սուսերամարտի պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկներ։ Այսպիսով, Հայաստանը ներկայացնող խոցասուսերամարտիկներ Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը հաղթահարել են խմբային փուլի արգելքը ու դուրս են եկել փլեյ-օֆ։ Մնացականյանն իր խմբում զբաղեցրել է 4-րդ, իսկ Խալաթյանը 5-րդ հորիզոնականը։
Ալաշկերտ-Մաքաբի Թել Ավիվ․ Պատվի խաղ՝ հայկական ակումբի համար
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» տան կընդունի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։ Հանդիպումը մեկնարկելու է ժամը 21:45-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Նշենք, որ այս խաղը մրցաշարային ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ իսրայելական ակումբն արդեն ապահովել է ուղեգիրը դեպի փլեյ-օֆ, իսկ 2-րդ տեղ գրավելու շանսեր «Ալաշկերտը»…
Մենք ունակ ենք Մյունխենում հաղթել Բավարիային․ Չավի
Դեկտեմբերի 8-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալվելու է Մյունխենի «Բավարիային»։ Կատալոնցիներին այդ խաղում անպայման հաղթել է պետք։ Սպասվող հանդիպմանը անդրադարձել է «Բարսայի» գլխավոր գլխավոր մարզիչ Չավին։ Իսպանացու խոսքերը փոխանցում է ESPN-ը։ Չավին նշել է, որ «Բարսան» ունակ է Մյունխենում հաղթել «Բավարիային» ու դա իրենց միակ նպատակն է։ 41-ամյա մասնագետի խոսքով՝ իրենք…
ՉԼ․ UEFA-ն հրապարակել է տուրի լավագույն գոլերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
UEFA-ն Twitter-ում հրապարկել է Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի լավագույն չորս գոլերը։ Դրանք են Պեդրու Գոնսալվեսի, Սիլվան Հեֆթիի, Տիագո Ալկանտարայի և Ռոբերտ Լևանդովսկու գոլերը։ Այս քառյակից քվեարկությամբ ընտրվելու է ամենալավագույնը։ Pedro Gonçalves, Hefti, Thiago or Lewandowski? 🤔 4 🔥 goals, but only 1 can win #UCLGOTW 🥇@Heineken | #UCL — UEFA Champions League (@ChampionsLeague) November 24,…
Այաքսի ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել ՉԼ-ում՝ շրջանցելով Հալանդին
Երեկ «Այաքսը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Բեշիքթաշին»։ Հաղթանակը կերտողներից էր Սեբաստիան Ալերը, ով դարձավ դուբլի հեղինակ, որոնք ՉԼ-ում Ալերի 8-րդ և 9-րդ գոլերն էին։ Ալերն առաջին անգամ է հանդես գալիս Լիգայում։ Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա ռեկորդային ցուցանիշ է ու Ալերը Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ի առաջին…
Ռեալը 19 տարի անընդմեջ դուրս է գալիս ՉԼ-ի փլեյ-օֆ
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում արտագնա հանդիպում է անցկացրել «Շերիֆի» հետ և հաղթանակ տոնել 0-3 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը մեկ տուր առաջ ապահովել է իր տեղը փլեյ-օֆում։ Ու սա 19-րդ տարին է անընդմեջ, երբ «Ռեալը» կարողանում է դուրս գալ այս մրցաշարի փլեյ-օֆ։ Սա լավագույնն է Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ…
Թիմը վատ վիճակում էր, բայց հավաքվեց․ Կապառոսն ամփոփել է Գերմանիայի հետ խաղն ու մրցաշարը
Հայաստանի ազգային հավաքականը երեկ իր մրցելույթները ավարտեց 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Որակավորման խմբային փուլի վերջին տուրում մենք ընդունեցինք Գերմանիայի հավաքականին, որը վստահորեն գլխավորում էր խումբը։ Արդյունքում՝ պարտվեցինք 4-1 հաշվով, սակայն այդ գոլերից 2-ը տեղի ունեցան մանկական սխալների պատճառով։ Առաջին դեպքում մեր դարպասապահ Բուչնևը սխալ դիրք զբաղեցնելու հետևանքով չկարողացավ որսալ գնդակը, իսկ 2-րդ դեպքում թիմի…
ԿԼ․ ԼԱՍԿ-Ալաշկերտ խաղում տանտերերը բացահայտ ֆավորիտ են, ըստ բուքմեյքերների
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի ավստրիական ԼԱՍԿ-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:45-ին։ Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ավստրիական ակումբին։ Վերջինիս հաղթանակի գործակիցը գնահատվում է 1,15 գործակցով, իսկ «Ալաշկերտինը»՝ 14 գործակցով։ Ոչ-ոքին ստացել է 7 գործակիցը։ Նշենք, որ հայկական ակումբն այս պահի դրությամբ միավոր…
Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտը Երևանում կընդունի ԼԱՍԿ-ին
Հայկական «Ալաշկերտն» այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում կընդունի ավստրիական «ԼԱՍԿ»-ին։ Հանդիպումը կայանալու է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում։ Խաղի մեկնարկը կլինի 20:45-ին։ Նշենք, որ հայկական թիմն առաջին 2 խաղերում պարտվել է «Մաքաբի Թել Ավիվին» և ՀԻԿ-ին ու զբաղեցնում է խմբում վերջին հորիզոնականը։ Բուքմեյքերներն այսօր «ԼԱՍԿ»-ին են ֆավորիտ համարում։ Նրա հաղթանակը գնահատվում է 1,60 գործակցով,…
Մեր հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Ռումինիայի դեմ խաղում (ՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Բուխարեստում կհյուրընկալվի Ռումինիային։ Խաղը տեղի կունենա Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի շրջանակներում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը Ռումիայի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան այս պահին ունեն վաստակած 12 միավոր և կիսում են 2-րդ հորիզոնականը, այսինքն՝ մեր…
Չեմպիոնների Լիգա․ Մեսսին ՊՍԺ-ի կազմում խփեց իր առաջին գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կայացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը։ Դրանում ավելի ուժեղ են գտնվել ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները ու հաղթել են 2-0 հաշվով։ Նշանակալից է այն, որ ՊՍԺ-ի կազմում իր առաջին գոլն է հեղինակել Լիոնել Մեսսին։ Նա կարողացել է 74-րդ րոպեին կրկնապատկել իր թիմի առավելությունը։ Իսկ ՊՍԺ-ի առաջին գնդակը հեղինակել է Իդրիսա Գեյեն՝ 8-րդ…
Այսօր կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը
Հայտնի են դարձել Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլին մասնակցող բոլոր 32 մասնակիցները։ Նրանք ընդգրկված են 4 զամբյուղներում ու այսօր կայանալիք վիճականության արդյունքում բաժանվելու են 8 խմբի։ Հայկական «Ալաշկերտն» ընդգրկված է 3-րդ զամբյուղում։ Նրա հետ միասին նույն զամբյուղում են նաև գերմանական «Յունիոնը», Բուլղարական ԲԿՄԱ-ն, նիդերլանդական «Վիտեսը», Սլովակիայի «Սլովանը», չեխական «Յաբլոնեցը», էստոնական «Ֆլորան» և ղազախական «Կայրաթը»։
Կոպա Ամերիկա․ Բրազիլիան սայթաքեց, բայց չկորցրեց խմբում առաջին տեղը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
EURO-2020-ի հետ մեկտեղ ընդանում է նաև Կոպա Ամերիկան, որի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Երեկ Բրազիլիայի հավաքականն իր վերջին խմբային խաղն անցկացրեց Էկվադորի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, բայց այս արդյունքը Բրազիլիային չզրկեց առաջին հորիզոնականից․ թիմը 10 միավորով հաղթեց խմբում։ Էկվադորն էլ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ 3-րդ տեղով։ Երբ ավարտին մոտենա նաև A խմբի խաղերը,…
EURO-2020. այսօր F խմբում մահացու պայքար է սպասվում
EURO-2020-ի խմբային փուլի շրջանակներում այսօր կայանալու են վերջին 4 հանդիպումները՝ E և F խմբերում։ E խմբի հանդիպումները կկայանան Երևանի ժամանակով 20:00-ին։ Միմնյանց հետ են մրցելու Շվեդիա-Լեհաստան և Սլովակիա-Իսպանիա զույգերը։ F խմբի հանդիպումները մեկնարկելու են Երևանի ժամանակով 23:00-ին։ Միմյանց հետ մրցելու են Պորտուգալիա-Ֆրանսիա և Գերմանիա-Հունգարիա զույգերը։ Պայքարը հատկապես թեժ է լինելու F խմբում։