Խոհարար
Նեյմարին դատի է տվել նախկին խոհարարը՝ մեղադրելով 16-ժամյա հերթափոխերի համար
Նախկին անձնական խոհարարը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստ Նեյմարի դեմ՝ պնդելով, որ նրան ստիպել են աշխատել օրական 16 ժամ և վնասվածքներ է ստացել նրա Ռիո դե Ժանեյրոյի կալվածքում։ Նա պահանջում է ավելի քան 37,500 ֆունտ ստերլինգ փոխհատուցում։
Չոյ Կանգ-ռոքը հաղթում է «Խոհարարական դասի պատերազմներ 2»-ում՝ պաշտպանելով անտեսանելի խոհարարներին «Անկեղծ ուտեստով»
Չոյ Կանգ-ռոքը՝ վերադարձած մասնակիցը, նվաճեց Netflix-ի «Խոհարարական դասի պատերազմներ» շոուի երկրորդ եթերաշրջանի տիտղոսը՝ 300 միլիոն վոն մրցանակով՝ ներկայացնելով անձնական ուտեստ։ Նրա հաղթանակը փառաբանում է խոհարարական աշխարհի անտեսանելի հերոսներին՝ արտացոլելով տոկունության և իսկության ճանապարհը։
Թրամփը McDonald’s-ում որպես խոհարար է աշխատել
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն այցելել է Փենսիլվանիա նահանգի McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի կետերից մեկը և այնտեղ որպես խոհարար աշխատել, կարտոֆիլ ֆրիի մի քանի չափաբաժին պատրաստել, պատվերներով փաթեթներն անձամբ տվել այցելուներին: Այս մասին գրում է CNN-ը: Նա նաև շնորհավորել է իր դեմոկրատ մրցակցին՝ փոխնախագահ Քամալա Հարրիսին, 60-ամյակի կապակցությամբ և ասել, որ կարող է…
Խոհարարը նշել է նրբաբլիթ պատրաստելու երեք լավագույն բաղադրատոմսերը
Կատարյալ նրբաբլիթների գաղտնիքը պատրաստի խմորին մի քիչ եռման ջուր ավելացնելն է՝ այն տաք պահելու համար, ասել է խոհարար Անտոն Կալերը։ Նա նշել է նրբաբլիթի երեք լավագույն բաղադրատոմսերը։ «Դասական մեթոդը՝ երեք ձու, կես լիտր կաթ, ալյուրի ստույգ գրամը չեմ կարող ասել, սովորաբար աչքով եմ անում, բայց խտությունը պետք է լինի շատ բարակ թթվասեր։ Ներսում ավելացնել բուսական…
Խոհարարը 40-ն անց կանանց համար որովայնի ճարպից ազատվելու ուղիներ է նշել
Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է ընտրել ցածր շաքարով աղանդեր և ավելի հաճախ հատապտուղներ ուտել, ասում է խոհարար Դևին Ալեքսանդրը։ Նա 40-ից բարձր կանանց խնդիրը լուծելու նմանատիպ միջոց է նշել։ Առաջին հերթին Ալեքսանդրը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել սպիտակուցներ, քանի որ այն օգնում է մկանային զանգվածի ձևավորմանը և արագացնում նյութափոխանակությունը։ Խոհարարը խստորեն խորհուրդ է տվել…
Զիմբաբվեի խոհարարը․ Ինչպես 8000 $-ով հայտնվել Netflix-ում
Հարավային Աֆրիկայում գտնվող Զիմբաբվեի Հանրապետության ստեղծած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվում է Netflix-ում։ Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է այն մասին, թե ինչպես միայնակ մայր Անեսուի որդին, մորը ներգրավում է իրական հեռուստախոհարարական մրցույթում։ Ֆիմը նկարահանվել է 2017 թվականին, որի համար ծախսվել է նվազագույն ռեսուրսներ, այդ թվում ֆինանսական՝ ընդամենը 8000 ԱՄՆ դոլլար, և նախքան Netflix-ում ցուցադրվելը, այն մասնակցել է…
Victoria’s Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը Instagarm-ում կիսվել է խոհարարական հմտություններով
Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է օրերն անցկացնում կարանտի ժամանակ։ Նա Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է։ Ռուբինան Instagram-ի էջում լուսանկարների շարք է հրապարակել, որտեղ կիսվել է խոհարարական հմտություններով։ Օգտատերերից մեկի հարցին՝ արդյո՞ք գաթա է, նա բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ պատրաստել է հրեական հալա: Մոդելը նշել…
Քաշ գցելու ժամանակ նրա տեսանյութերն եմ նայում․ Խաբիբը հանդիպել է հայտնի խոհարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թեթևքաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նումագոմեդովը Ստամբուլում էր։ Մարզիկը այնտեղ հանդիպել է հայտնի խոհարար Բուռակ Օզդեմիրի հետ։ Վերջինս հայտնի է նրանով, որ կարողանում է մեծ չափերի ուտեստներ պատրաստել։ Խաբիբի համար Օզդեմիրը մի քանի ուտեստ է պատրաստել։ Դրանցից մեկը մարզիկը «կոտրել է» մուրճով։ «Քաշ գցելու ժամանակ ես միշտ նրա տեսանյութերն եմ նայում»,-ասել է խաբիբը։ https://www.instagram.com/p/B35JtIKH6XF/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix
Մեղադրանք է առաջադրվել «Դվին» ռեստորանի երեք աշխատակցի
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը,…
Նյու Յորքում ամենամեծ հոթ դոգն են պատրաստել
Նյու Յորքում փորձել են ռեկորդ սահմանել և մեծ հոթ դոգ են պատրաստել: Ինչպես հայտնում է news.mail.ru-ն՝ հոթ դոգը 30 կգ է կշռում: Սկզբում խոհարարը տապակել է 1,5 մետրանոց նրբերշիկը: Ապա այն փաթաթել են մեծ հացի մեջ: Հոթ դոգի պատրաստմանը հետևում էին բազմաթիվ բնակիչներ: Հոթ դոգը պատրաստել են մոտ 2 ժամ, դրա մեջ ավելացրել են մանանեխ…
Խոհարարը սահմանել է Գինեսի ռեկորդ՝ 1 ժամում պատրաստելով 3378 համբուրգեր
Հույն շեֆ խորարար Աքիս Պետրեցքիսը սահմանել է Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ 1 ժամում պատրաստելով 3378 համբուրգեր: Պետրեցքիսը և նրա թիմը պատրաստել են 3 378 համբուրգերներ Coca-Cola & Akis Food Tour Festival փառատոնի ժամանակ: Համբուրգերներն անվճար բաժանել են հանդիսատեսին: Նրան հաջողվել է հաղթահարել նախորդ ռեկորդը, երբ ժամում պատրաստվել էր 2200 համբուրգեր:











