Խորվաթիա

  • Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին՝ Զագրեբում: Մեր ընտրանին 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Խաղի 24-րդ րոպեին Մոդրիչի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն: Խաղի մեկնարկում վտանգավոր հարված կատարեց Էդգար Բաբայանը, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս անցավ դաշտի սահմաններից: Դրանից հետո…

    Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան չկարողացավ հաղթել Հայաստանի ազգային հավաքականին
  • ԵՄ անդամ 7 պետություններ սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր տրամադրել: Վկայագրերը  տրամադրվելու են Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Խորվաթիայում և Լեհաստանում, կլինեն անվճար՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։ «Դա ապացույց կլինի, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, թեստի բացասական պատասխան է ստացել կամ վերականգնվել է վարակից», – ասված է հայտարարության մեջ: Վկայագրերի տրամադրման համակարգը…

    ԵՄ մի քանի երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր կտրամադրեն
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի էջում հրապարակել է Խորվաթիայի դեմ խաղի համար մեր ազգային հավաքականի հայտացուցակը։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին։

    Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Խորվաթիայի դեմ խաղի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընթառաջ՝ մեր հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Youtube-ի էջից։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայանում է Զագրեբում։ Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին։ https://www.youtube.com/watch?v=RLe7nOJroYo

    Ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Խորվաթիա, որպեսզի ընկերական հանդիպում անցկացնում այդ երկրի ընտրանու հետ։ Սրա առթիվ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայերենով ողջունել է մեր հավաքականին։ «Բարև», – ասվում է թվիթերյան գրառման մեջ հայերենով, և հետո արդեն անգլերենով շարունակվում է․ «Բարի գալուստ Խորվաթիա»։ Հիշեցնենք, որ Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կմեկնարկի վաղը՝ հունիսի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։…

    Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայերենով ողջունել է մեր հավաքականին
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կադրեր են մեր ընտրանու՝ երեկ կայացած մարզումից։ Մարզումն անցել է Խորվաթիայում։ Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմեկնարկի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10165491322445247?__cft__%5B0%5D=AZXX5mCl6H_Q02eZr1zB0Z2jPKda2cfx1J0ZHbFHH3JIxlULMfilm23D_NsjRrlRiIYEr-DNUmJMrlPkmpiStNaH_27olk9sqdEmcNeaLjhnU8dqpebue__BdxkhSw4yTNKLGXlMaOJyhexJ8mZw_aPbJ12PkzyAN0zmPZJy2D435A&__tn__=%2CO%2CP-R

    ՀՖՖ-ն մեր հավաքականի մարզումից կադրեր է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո: Հաշվի առնելով հավաքական ժամանած…

    Հայաստանի ընտրանին Խորվաթիայում առաջին մարզումն է անցկացրել
  • Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․ Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ» Պաշտպաններ Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ալբերտ…

    Հայաստանի հավաքականը մեկնեց Խորվաթիա
  • Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021 թվականին իր առաջին ընկերական հանդիպումը՝ Վելիկա Գորիցայում հյուրընկալվելով Խորվաթիայի հավաքականին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ մայիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի…

    Կապառոսն ու Հարոյանը մամուլի ասուլիս կտան
  • Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ու հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող են բաց թողնել հունիսի 1-ին նշանակված՝ Խորվաթիայի հետ ընկերական հանդիպումը։ Այս մասին Բարսեղյանը հայտարարել է «Ֆուտբոլ Էդգար Մանուչարյանի հետ» հաղորդման ժամանակ։ Ըստ ֆուտբոլիստի՝ խնդիրը «Աստանայի» հանդիպումներն են, որոնց պատճառով նրանք չեն հասցնի մեկնել Խորվաթիա։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին Խորվաթիայի հետ մրցելուց հետո մրցելու է նաև…

    Հարոյանն ու Բարսեղյանը կարող են բաց թողնել Խորվաթիայի հետ հանդիպումը
  • Երեկ հայտնի դարձավ, որ Խորվաթիայի Պետրինյա քաղաքում ուժեղ` 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնում այն 9 բալ է կազմել։ Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ այս պահին հայտնի է 7 զոհի ու տասնյակ վիրավորների, բայց որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Նշվում է, որ երկրաշարժը ուժեղ կերպով զգացվել է նաև Գլինա ու Սիսակ բնակավայրերում։…

    Երկրաշարժ Խորվաթիայում․ կան զոհեր ու վիրավորներ
  • Դեկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիայի Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Երկրաշարժը զգացվել է…

    Խորվաթիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
  • Խորվաթիայի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Բարսելոնայից» «Սևիլիա» վերադարձած 32-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի ազգային հավաքականում։ Հավաքականը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։ Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 106 հանդիպման, խփել 15 գոլ։ 2018-ին նա ազգային թիմի հետ դարձել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

    Ռակիտիչը կարիերան ավարտեց  Խորվաթիայի հավաքականում
  • Չնայած COVID-19 պանդեմիային, որը գրեթե ստիպում է դադարեցնել տուրիստական արդյունաբերությունը, Խորվաթիան իր սահմանի երկայնքով տեսնում է երթևեկության երկար հերթեր: Շաբաթ օրը Իստրիայում՝ Սլովենիայի հետ երկրի սահմանին, վարորդներին ստիպել են երեք ժամ սպասել, որպեսզի թույլատրեն երկիր մուտք գործել: Նույն օրը Խորվաթիան հայտնել է իր ամենաբարձր քանակությամբ նոր վարակների թվի մասին – 24 ժամվա ընթացքում 140 մարդ։…

    COVID-19 ճանապարհորդություն. հսկայական խցանումներ Խորվաթիա մեկնելիս
  • Խորվաթիայի Պահպանողական դեմոկրատական միություն (HDZ) կուսակցությունը կիրակի օրը կայացած ընտրություններում հաղթանակ տոնեց՝ զբաղեցնելով խորհրդարանի 151 տեղից 66-ը։ Կուսակցությունը մեծամասնության չի գրավել և պետք է ստեղծվի կոալիցիոն կառավարություն աջակողմյան կուսակցության հետ։ Ընդդիմությունը ներկայացնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP) զբաղեցրել է 41 տեղ, իսկ դրա առաջնորդ Դավոր Բեռնարդիչը խոստովանել է պարտությունն ու հայտնել հրաժարական տալու մասին։ Ազգային «Հայրենիք» շարժումը՝…

    Խորվաթիայի իշխող կուսակցությունը ներկայացնող պահպանողականները հաղթում են խորհրդարանական ընտրություններում