ծանրամարտ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լորեցյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է․ «Հերթական բոթը… Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։ Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»։
Ֆիջիում կայացած Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը, իսկ պոկում վարժությունում 101 կգ չորրորդն էր: Երկու վարժություններում էլ մարզիկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը փայլուն ելույթ է ունեցել Ֆիջիում տեղի ունեցած Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: 419 կգ (192+227) արդյունքով հայ ծանրորդը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե մեդալի: 418 կգ և 396 կգ արդյունքներով գրավել…
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանի էջից տեղեկանում ենք, որ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մել(Մելինե) Դալուզյանը դանակահարվել է Ամստերդամում։ «Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին…
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն: Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:
Վրաստանի Բաթումի քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ 192 կգ արդյունքով: Առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը պոկեց 187 կգ կշռող ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ պոկելով 192 կգ ծանրաձողը ապահովեց փոքր ոսկե մեդալ: Երրորդ մոտեցումը Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց՝ չկարողանալով պոկել 197 կգ ծանրաձողը:
Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշային կարգի ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 168 կիլոգրամ արդյունք, իսկ հրումում կարողացավ գլխավերևում պահել 200 կիլոգրամանոց ծանրաձողը և երկամարտի 368 (168+200) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մեր մյուս մասնակիցը՝…
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։ Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, ժամեր առաջ պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը…
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչև 89 կգ քաշայինների մրցավեճում պոկում վարժությունում Դավիթը բարձրացրել է 165 կիլոգրամ՝ ապահովելով բրոնզե մեդալ: Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով չորրորդն է: Քիչ հետո կշարունակվի մրցապայքարը հրում վարժությունում, որում Հակոբ Մկրտչյանը բավականին ուժեղ է: Առաջատարը առայժմ վրացի Ռևազ Դավիթաձեն է, ով 170 կգ է բարձրացրել…
Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 89 կգ քաշային կարգում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն երկամարտում գրանցելով 305 կգ (137+168) արդյունք , իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը՝304 կգ (134+170) արդյունքով: Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում…
Փետրվարի 22-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով: Ողջունելով հյուրին` Նարինե Աղաբալյանն ասել է, որ արցախցիները միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռբերումներով: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:…
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Առաջնության վերջին օրը թեժ պայքար ընթացավ գերծանր քաշային կարգում, որտեղ հանդես եկան Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, ինչպես նաև Հայաստանի առաջատար ծանրորդներից Ռուբեն Ալեքսանյանը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Մինասյանը, որը երկամարտում գրանցեց 428 կգ (195+233) արդյունք: Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 426 կգ (195+231) արդյունքով…
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում մրցեցին ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ: 81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունքը` պոկելով 150 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահելով 190 կգ: Հաջորդ ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր: Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով…
Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: 67 կգ քաշային կարգում հաղթել է Սևակ Նիկողոսյանը: Նա պոկել է 115 կգ, հրել 143 կգ և մրցակիցների համար անհասանելի դարձել երկամարտի 258 կգ արդյունքով, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մասնագետները ուշադրությամբ են հետևել 73 կգ քաշայինների պայքարին: Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը լավագույնն էր երկամարտի 292 կգ /132 կգ +…
Ծանրամարտի օլիմպիական քոլեջի դահլիճում կայացավ Հայաստանի կանանց մեծահասակների առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճեցին Մարիամ Հայրապետյանը (45 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Տանզալիա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Իզաբելլա Յայլյանը (64 կգ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Նանե Ստեփանյանը (81կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):…