Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ամենադիտվածներ

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության պոկում վարժության չեմպիոն

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն: Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ