fbpx
Առողջապահություն

Հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը․ նախարար

«Ազատության» Facebook-ի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսային վարակով 470 պացիենտ այժմ ծանր վիճակում են, իսկ 116-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ 35 հոգի միացված է թոքերի արհեստական օթափոսխության սարքերին։

Նախարարը նշել է, որ հունիսի 15-ի ժամը 3-ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը, մնացածը՝ տարբեր բուժկենտրոններում։ 89-ից մեկի վիճակը միջինից դեպի ծանր է գնահատվում, 36-ի վիճակը՝ միջին ծանրության, 52-ինը՝ թեթև։

Արսեն Թորսյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ հոսպիտալացման սպասող պացիենտների թիվը լինի հնարավորինս ցածր, որպեսզի բոլոր «ծանր» պացիենտներին հնարավոր լինի տեղավորել կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող բուժկենտրոններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ