ծխախոտ
Կատալոնիան խստացնում է ծխելու մասին օրենքը
Կատալոնիայի իշխանությունները կխստացնեն ծխելու մասին օրենքը. ծխախոտի օգտագործումը կարգելվի անձնական ավտոմեքենաներում, ինչպես նաև բաց սպորտային մարզադաշտերում և տրանսպորտի կանգառներում: Ակնկալվում է, որ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց: Այս մասին հաղորդում է «Եվրոպուլս»-ը: Արգելքը կտարածվի ոչ միայն սովորական, այլ նաև էլեկտրոնային ծխախոտերի և Iqos-ի նման ծխախոտի տաքացման համակարգի վրա: Կանոնների խստացումն, առաջին հերթին,…
Ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, որը ապօրինաբար 50 հազար տուփ ծխախոտ է ներկրել ՌԴ
ՌԴ մաքսային ծառայությունների աշխատակիցները ապօրինի ներկրված ծխախոտի մեծ խմբաքանակ են հայտնաբերել Դոնի Ռոստովում: «Ծխախոտը հայտնաբերվել է քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող պահեստներից մեկում: Առգրավվել է 50 000 տուփ ծխախոտ, որոնց ընդհանուր արժեքւ կազմում է մոտ 5 մլն ռուբլի»,-նշված է մաքսային ծառայության հաղորդագրությունում: Հաղորդվում է նաև, որ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի ներկրմամբ ու վաճառքով զբաղվել է Հայաստանի…
Բրազիլիայում դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ
Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ: Նպատակը վերջին 5 տարիների ընթացքում ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդությունների բուժման նպատակով կատարված հանրային առողջապահական ծախսերի փոխհատուցում ստանալն է: Բրազիլիայի գլխավոր դատախազությունը` AGU-ն, դատական հայց է ներկայացրել երկրում վաճառվող ծխախոտի մեծ մասն արտադրող երկու միջազգային ընկերությունների և դրանց բրազիլական մասնաճյուղերի դեմ: Հայցը նպատակ է…
Արսեն Թորոսյանը Դուբլինում կմասնակցի ծխախոտի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ից մայիսի 1-ը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն: Այս որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայկական պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tobacco Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին:
Նիկոլ Փաշինյանի հումորային արձագանքը
Նիկոլ Փաշինյանը այսօր նույնպես միացել է շաբաթօրյակին: Նա, տեսնելով գետնին թափված ծխախոտի մնացորդները, կատակով արձագանքեց. «Թորոսյան Արսենը որ էտքան ասում ա՝ արգելեք ծխելը, հիմա նայում ա ուղիղ եթերով, ասում ա՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ՝ չես հավատում»: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետը դեմ չէր ծխախոտի գնի բարձրացմանը, Նիկոլ Փաշինյան պատասխանեց: «Ոչ:…
Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ. Արսեն Թորոսյան
Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ` ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։ Հետազոտության անվանումն է…
Առողջապահության նախարարը ծխախոտի, մարիխուանայի և դրանց շուրջ մանիպուլյացիաների մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասված է. «Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու…
Վրաստանում առգրավվել է մի քանի հազար տուփ մաքսանենգ ծխախոտ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներում առգրավել է ավելի քան 4 հազար տուփ առանց ակցիզի ծխախոտ և ծխախոտային արտադրանք: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»-ն։ Մի քանի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզի մի քանի անուն ծխախոտ և էլեկտրոնային ծխախոտների համար նախատեսված Heets ապրանքանիշի ծխախոտանյութի տուփ: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքն ավելի քան 14…
«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը մեկ ամսից կուղարկվի կառավարություն. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը: Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին: «Գոյություն…
Ինչ է արգելվում անցկացնել ՀՀ-ից Վրաստան
Ինչ է արգելվում անցկացնել ՀՀ-ից Վրաստան։ Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է ցանկը և դրանց խախտման համար նախատեսված պատասխանատվության աստիճանը: Արգելված դեղամիջոցներ. Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ…










