ծխախոտ
ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող…
Երևանից-Վորոնեժ ծխախոտի արտահանման լուրի վերաբերյալ պարզաբանում. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել…
Ծխախոտի պատմությունն իմ կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մեկ այլ անդամի հետ կապ չունի․ Հրաչյա Հակոբյան
Ծխախոտային սկանդալը գնալով թափ է հավաքում։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին ու աներորդին ջանասիրաբար հերքում են, թե իրենք կապ ունեն Հայաստանից մաքսանենգ ճանապարհով այլ երկիր արտահանված ծխախոտի խմբաքանակի հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ առանց իշխանական բարձր հովանավորչության՝ նման բան տեղի չէր ունենա Հայաստանում, ինչպես տեղի չի ունեցել նախկինում։ Փաշինյանի աներորդին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության…
Կրասնոդարում բռնագանձվել է հայկական ակցիզով 40 տոննա ծխախոտ
Կրասնոդարի օդանավակայանում մաքսային ծառայության ու ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ, որոնք ունեցել են հայկական ակցիզ։ Այս մասին տեղեկացնում է «Բոյլերնայա» Telegram-ի ալիքը, որը հղում է կատարում ուժային կառույցներում սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ բռնագանձվել է 40 տոննա ծխախոտ, իսկ դրանք տեղափոխող ինքնաթիռի չվերթը մեկնարկել է Երևանից։ Ըստ աղբյուրի՝ բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում…
Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը: 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝ արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը: Նշենք, որ արտահանման ծավալներն աճել…
Ո՞ր դեպքերում և որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ) ☑️ գովազդի, ☑️ դրա իրացման…
Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Միջոցառման բանախոսներ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ առողջության համակարգի գործունեության գնահատման բաժնի ղեկավար Արևիկ Թորոսյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ Արուսյակ Մկրտչյանը ներկայացրել են Ծխախոտի…
Կառավարությունը հավանություն տվեց ծխախոտի կանխարգելմանն աջակցող նախագծերի փաթեթեին
Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով Նախազգուշացնել ծխելու վտանգների մասին Ծխախոտային…
Տեսախցիկը ծխախոտով երեխայի է ֆիքսել Թուրքիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Թուրքիայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ։ «Բուրսասպոր» – «Ֆեներբախչե» (2-1) խաղի ժամանակ տեսախցիկը ֆիքսվել է մի փոքրիկի վրա: Այդ պահին երեխան, հանդիպման մեկնարկին սպասելիս, ձևացնում է իբրև թե ծխում է հենց տրիբունաներում: https://www.youtube.com/watch?v=8vdFNBIvLu4&fbclid=IwAR18-7QreXr0WcddLqBNGgIlH0FbZa6rPUPfLdviXZ60A8-m__l5y943dvs
Թաիլանդում սկսել են ծխախոտ վաճառել առանց ապրանքանշանների տուփերում
Թաիլանդը դարձել է Ասիայի առաջին երկիրը, որն անցել է առանց ապրանքանշանների տուփերով ծխախոտի վաճառքին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի ողջ առևտրային ցանցը սեպտեմբերի 3-ից պաշտոնապես անցել է «հասարակ» առանց ապրանքանշանների տուփերի, իսկ ընթացիկ շաբաթվա վերջին գունավոր տուփերն իսպառ վերացել են վաճառքից: Բոլոր նոր ծխախոտային տուփերը միանման են, սև գույնի, սարսափեցնող նկարներով, հիվանդ երեխաների և…
Մի շարք ապրանքների թանկացումներ են սպասվում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լիցքավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում»: Ամբողջական հոդվածը կարող ե քկարդալ թերթի այսօրվա համարում։
Չեռնոգորիայում հանրային վայրերում ծխելու համար 20 հազար եվրո տուգանք է սպառնում
Չեռնոգորիայում օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտել փակ հանրային շենքերում, ներառյալ ռեստորաններում և սրճարաններում, ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ օրինախախտներին սպառնում է տուգանք 20 հազար եվրոյի չափով: Այդ մասին հայտնել է RTCG ազգային հեռուստատեսությունը: Նշվում է, որ այսուհետև երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին արգելվում է ծխել փակ աշխատանքային և հասարակական շենքերում, ինչպես նաև սրճարանների, բարերի…
Վրաստանը ծխողների ամենաբարձր տոկոսային քանակով երկրների շարքում է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Վրաստանը հայտնվել է այն երկրների թվում, որտեղ ծխողների տոկոսային քանակն ամենաբարձրն է: Ըստ զեկույցի տվյալների՝ Վրաստանի բնակչության 33 տոկոսը ծխում է: Ըստ այդմ, Վրաստանում մինչև 16 տարեկան անչափահասների 12 տոկոսը ծխում է: Իսկ ծխող տղամարդկանց քանակը կազմում է 57 տոկոս: Ամեն տարի Վրաստանում ծխախոտ օգտագործելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներից…
Բացառել միջմարզային և միջպետական ճանապարհներին ծխախոտը մեքենայի պատուհանից դուրս նետելը. Գեղամ Շախբազյան
ՀՀ Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, եղանակային պայմաններից ելնելով, ավելացել է հրդեհների քանակը, հիմնականում բուսածածկ տարածքներում։ Խնդրում եմ յուրաքանչյուրս պատասխանատվություն վերցնենք մեր վրա և պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները՝ մասնավորապես միջմարզային և միջպետական ճանապարհներին երթևեկելիս բացառել ծխախոտի ծխուկները ( окурки) , մեքենայի…













