ծրագիր

  • «Հյուսիս-Հարավ»-ի քրգործի նախաքննությամբ բացահայտվել են հանցավոր դրսևորումներ

    «Հյուսիս-Հարավ»-ի քրգործի նախաքննությամբ բացահայտվել են հանցավոր դրսևորումներ

    Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հարցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն…

  • Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում

    Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում

    Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Միեւնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաեւ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից: Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամ:…

  • 2024-ին NASA-ն կին տիեզերագնաց կուղարկի Լուսին

    2024-ին NASA-ն կին տիեզերագնաց կուղարկի Լուսին

    NASA -ն ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդկանց Լուսին վերադարձնելու հավակնոտ և արագացված ծրագիր: 2024-ին դեպի Լուսին նախատեսվող առաքելությունում կընդգրկվի կին տիեզերագնաց: Նախորդ ծրագրի նման, այս ծրագրի անունը կընտրվի հունական դիցաբանությունից: Այն կկրի Արտեմիս աստվածուհու` Ապոլոնի քրոջ անունը: Այս անգամ տիեզերական գործակալությունը ցանկանում է ճամբար հիմնել Լուսնի վրա: Բացի դրանից՝ ի տարբերություն «Ապոլոնի» առաքելությունների,…

  • Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

    Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

    Ըստ նախնական պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեին են հանձնվելու մայիսի վերջին «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին: «Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», – ասաց նա: Փոխվարչապետը կարծում է, որ ըստ այդ հետազոտության արդյունքների` կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի: «Պետք է…

  • Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը

    Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ…

  • Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ընկերությանը

    Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ընկերությանը

    Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝ ✅ իրականացնել 245 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում ✅ ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Այս…

  • Քննարկվել են մայիսյան տոներին նվիրված միջոցառումների ծրագրերը

    Քննարկվել են մայիսյան տոներին նվիրված միջոցառումների ծրագրերը

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք ծանոթացրել են առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ցանկը…

  • Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

    Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

    Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել…

  • Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

    Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

    Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ…

  • Ռուսական առաջին կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան

    Ռուսական առաջին կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան

    Առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին, Մոսկվայում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները: Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը…

  • Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

    Մհեր Գրիգորյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

    Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով: Հանդիպումների ընթացքում երկուստեք…

  • ՀՀ-ի և ՌԴ-ի զբոսաշրջության լիազոր մարմինների միջև ստորագրվել է գործողությունների ծրագիր

    ՀՀ-ի և ՌԴ-ի զբոսաշրջության լիազոր մարմինների միջև ստորագրվել է գործողությունների ծրագիր

    Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ապրիլի 4-ին ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի և Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջև 2019-2021թթ․համատեղ գործողությունների ծրագիրը»: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Զբոսաշրջության…

  • Արարատի մարզում ցեցի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր կիրականացվի

    Արարատի մարզում ցեցի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր կիրականացվի

    Առաջիկայում Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում կիրականացվի ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների պիլոտային ծրագիր: Համապատասխան որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով: Ծրագրի իրականացման նպատակով 11,102.88 հազ. ՀՀ դրամ, առաջին կիսամյակում 4639 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) տնտեսագիտական դասակարգման հոդվածով դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Հայաստանի ազգային ագրարային…

  • Երևանում տրվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը

    Երևանում տրվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը

    Երևանում այսօր պաշտոնապես ազդարարվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի մեկնարկը, որն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ ու Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը: Այն կաջակցի Հայաստանի իշխանություններին ապակենտրոնացման ոլորտի…