ծրագիր

  • Երևանի քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման նոր մեխանիզմ է մշակում

    Երևանի քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման նոր մեխանիզմ է մշակում

    Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հանրային լսումների մասնակիցներին հետաքրքրում էին նաև 4-րդ կարգի վթարային շենքերի ապամոնտաժման և բնակիչների փոխհատուցման խնդրի լուծման գործընթացը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ այժմ իրականացվում է ծրագիր, որով, սակայն, խնդիրն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ: «Եղած թվաքանակի հետ իրականացնում ենք ծավալուն աշխատանքներ, երկու բազմաբնակարան շինության, Արցախի երկու հանրակացարանային շենքերն են, իրականացնում ենք…

  • Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

    Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

    Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք` – ապահովագրական շուկայի մասնագետ, – գյուղատնտեսական արտադրության մասնագետ, – վնաս գնահատող, – գյուղատնտես, – այգեգործ, – ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ, – գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ, – ֆինանսական հաստատությունների մասնագետ և…

  • Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել

    Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել

    Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով…

  • Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

    Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

    Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային…

  • Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

    Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

    Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։ Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող…

  • Առողջապահության ապահովագրությունը` կառավարության 5-ամյա ծրագրում

    Առողջապահության ապահովագրությունը` կառավարության 5-ամյա ծրագրում

    Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության…

  • Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

    Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

    «Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին», – այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու,…

  • Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների. Կառավարության ծրագիր

    Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների. Կառավարության ծրագիր

    Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Ըստ կառավարության հնգամյա ծրագրի՝ ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Առանցքային…

  • Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանը դիտարկում է որպես անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ

    Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանը դիտարկում է որպես անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ

    Կառավարությունն, ըստ ներկայացրած ծրագրի, ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Աշխատելու է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու…

  • Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում. Կառավարություն

    Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում. Կառավարություն

    Ըստ գործադիրի ներկայացրած ծրագրի՝ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը…

  • Հայաստանը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ

    Հայաստանը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ

    Կառավարությունն, ըստ ներկայացրած ծրագրի, ակտիվորեն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ: Կառավարությունն աշխատելու է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և…

  • ՀՀ Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների արդի համալիրներով

    ՀՀ Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների արդի համալիրներով

    Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ Հայաստանի կառավարությունը, ըստ ներկայացված ծրագրի, միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ…

  • Կփակվեն Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը

    Կփակվեն Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը

    Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր աղբավայր և փակել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը: Ծրագիր արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում…

  • «Լուսավոր Հայաստանի» ծրագիրը․ Սահմանին ԱԱՀ գանձման վերացում ու թոշակառուների առողջական ապահովագրություն

    «Լուսավոր Հայաստանի» ծրագիրը․ Սահմանին ԱԱՀ գանձման վերացում ու թոշակառուների առողջական ապահովագրություն

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում, հայտնում է panarmenian.net-ը։ Կուսկցությունն առաջարկում է նաև սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։ Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով կուսակցությունն առաջարկում է Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ: Առաջարկվում է նաև…