Կաթողիկոս
Գարեգին Բ-ն մեկնեց ԱՄՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ փետրվարի 1-ին, հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ ԱՄՆ-ում Կաթողիկոսը հանդիպումներ կունենա Մայր Աթոռի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
ՄԻՊ-ը Վատիկան պետքարտուղարին ներկայացրել է հայ գերիների վերադարձի հրատապությունը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ով Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության հետ միասին մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, Վատիկանի պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով։ Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՀ օդային տարածքը երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի…
Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ նոր նշանակումներ են արվել
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ կատարվել են նոր նշանակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին Բաքվում բացված ռազմավարի զբոսայգին հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռ «Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ…
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ կաթողիկոս է ընտրվել
Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը: Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան…
Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ արարողություն անցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հհանդիսապետությամբ։ Կաթողիկոսը նաև ուղերձ է հղել։ Արարողության ընթացքում հոգևորականներն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք…
Գարեգին Բ-ն չի նշի 70-ամյակը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ցանկությամբ՝ նրա 70-ամյակը չի նշվի, որը լրանում այսօր՝ օգոստոսի 21-ին։ Այս մասին Armenpress-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։ Նա նշել է, որ նման ցանկությունը պայմանավորված է «բոլորիս հայտնի հանգամանքներով»։ Նա նաև հայտնել է, որ Կաթողիկոսն այժմ ճամփորդում է և այս ընթացքում աշխատանքային այցերով եղել…
Գարեգին Բ-ն ԱԺ-ում հեռանալիս չսեղմեց նիստը նախագահողի ձեռքը
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում անհարմար իրավիճակ եղավ։ Նիստը վարող Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց նիստի սկզբում ելույթներով հանդես եկած Կաթողիկոս Գարեգին Բ-ին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Դրանից հետո նա շրջվեց սկզբում ձախ՝ սեղմեղ նախագահի ձեռքը, հետո էլ ցանկանում էր սեղմել Կաթողիկոսի ձեռքը, սակայն նա արդեն հեռանում էր ու Հասանովի ձեռքը մնաց օդի մեջ։
Արամ Ա-ն G20-ի ֆորումին հրավիրվել է որպես գլխավոր դասախոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հրավիրվել է մասնակցելու G20-ի երկների ղեկավարների հանդիպման նախօրեին կայանալիք միջազգային ֆորումին։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Արամ Ա-ն հանդես է գալու՝ «Հատկապես արաբական աշխարհում կրոնի դերը ճգնաժամների լուծման գործում» թեմայով դասախոսությամբ։ Կաթողիկոսը հրավիրված է որպես գլխավոր դասախոս։ G20-ի հանդիպումը կայանալու է Իտալիայում՝ սեպտեմբերի 12-ից…
Կարգալույծ է հռչակվել Պետրոս աբեղա Ազարյանը
Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղակատվական համակարգից։ Նշվում է, որ Պետրոս աբեղան խնդրագիր է ներկայացրել՝ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին, որն էլ հիմք է ծառայել տնօրինության համար։ Ըստ աղբյուրի՝ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:
Գարեգին Բ-ն իր ցավակցություններն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։ Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում…
Արամ Ա-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Պապին՝ ջերմ հյուրընկալության ու Լիբանանի հոգևոր պետերի հանդիպմանը մասնակցելու համար։ Կաթողիկոսը կարևորել է Վատիկանի ժողովի աշխատանքը։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանցիսկոս Պապին, ով օրերս ենթարկվել է վիրահատության։
Արամ Ա-ն, Հռոմի Պապը և Ռայի պատրիարքը ելույթ են ունենալու Վատիկանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այսօր մեկնում է Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին մասնակցելու է նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպման սկզբում ելույթով են հանդես գալու Ֆրանցիսկոս Պապը, Արամ Ա-ն և Ռայի պատրիարքը։
Գարեգին Բ-ն ընտրատեղամաս այցելեց Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ
Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ քվեարկությունից հետո Գարեգին Բ-ն մաղթեց, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով…
Եկեղեցին՝ քրեա-օլիգարխիական կլանի քաղաքական աջակից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Մայր Աթոռի հայտարարության ուշագրավ միտքը, այն է, իբրև, Հայոց եկեղեցին՝ հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել ազգապահպան իր առաքելությունը հայ…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրեց միջկրոնական երկխոսության…