Կահիրե
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը Կահիրեում կայացող աշխարհի գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում՝ վաստակելով 14 983 միավոր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-յան էջից։ Մովսիսյանը մեծ վարպետ էր ու ուժեղ ֆուտբոլիստ․ Ռեբրով Հայտնի է՝ որքան եկամուտ կունենա Բարսելոնան Spotify-ի հետ գործարքի արդյունքում Նշվում է, որ հայ մարմնամարզիկը կմասնակցի նաև…
Կահիրեի աշտարակը ստացել է Հայաստանի դրոշի գույները
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի աշտարակի գույները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանություն։ Սա տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Բացի լուսավորվելը, աշտարակի վրա գրվել է նաև Armenia 30։
Հուլիսի 14-ին կիրականացվի երեք չարտերային չվերթ․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հուլիսի 14-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 14-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։ Ս. թ. հուլիսի 14-ին կիրականացվի Կահիրե-Երևան-Կահիրե չվերթը Ciaf ավիաընկերության կողմից (ժամանում 19:10, մեկնում…
Եգիպտոսը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումը ամբողջ ծավալով
Կիրակի Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Մուհամեդ Մանար Ինաբան հայտնել է, որ երկիրը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումն ամբողջ ծավալով։ Որոշումը վերաբերում է նաև Կահիրեին և Ալեքսանդրիայի մերձակայքում Բուրգ էլ-Արաբ օդանավակայանին։ Մինչ այս հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր, որ վերականգնելու է ավիահաղորդակցումը միայն այն նահանգներում, որտեղ կորոնավիրուսն ավելի քիչ է տարածված։ Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր…
Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները
Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը: Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․ «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։ Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են ռեստավրատորների խմբի կողմից:…
Անկարան դատապարտել է Արաբական լիգայի՝ Թուրքիայի դեմ ընդունած որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով մարտի 4-ին Կահիրեում տեղի ունեցած Արաբական լիգայի նախարարների խորհրդի նիստում Թուրքիայի դեմ ընդունված որոշումը: Այդ որոշման մեջ դատապարտվել են որոշ արաբական երկրների ներքին գործերին խառնվելու գործողությունները։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Պաշտոնական Անկարան անհիմն է համարել այդ քննադատությունը։ «Մեր, երկիրը հարգելով արաբական երկրների տարածքային ամբողջականությունը ու քաղաքական իշխանություններին,…
Եգիպտոսի նախագահը Կահիրեում կատարվածը որակել է ակաբեկչական գործողություն
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ահաբեկչական գորշողություն է որակել օգոստոսի 5-ին մայրաքաղաք Կահիրեում՝ Օնկոլոգիայի ազգային ինստիտուտի մերձակայքում, ավտովթարի հետևանքով տեղի ունեցած պայթյունը: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում: Նա նշել է, որ Եգիպտոսը վճռականորեն է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի և դրա բացահայտման հարցում: Եգիպտոսի ՆԳ նախարարի խոսքերով՝ հարձակումն իրագործել է «Մուսուլման եղբայրների»…
Հուրգադայից Երևան է հասել այնտեղ մնացած զբոսաշրջիկների երկրորդ խումբը
Այսօր իրականացվել է Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների` Հայաստան տեղափոխման համար երկրորդ ավիաչվերթը։ Զբոսաշրջիկները նախ տեղափոխվել են մայրաքաղաք Կահիրե, ապա այնտեղից ՀՀ կառավարության պատվիրած ավիաչվերթով հասել են Երևան։ Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել կեսօրին մոտ։ Սա արդեն երկրորդ չվերթն է, որ կառավարությունը կազմակերպում է Եգիպտոսում հանգստի մեկնածներին Հայաստան վերադարձնելու համար։ Թնջուկն առաջացել է տուրօպերատորի պատճառով, որը…
Եգիպտոսում պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
Արաբական հանրապետության առողջապահության նախարար Խալյա Զեյդի փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ առափնյակի երկայնքով ձգվող ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երկրի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ պայթյունի պատճառը ավտովթարն է եղել։ Նշվում է, որ ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց…
Եգիպտոսի նախկին նախագահին հուղարկավորել են Կահիրեում
Այսօր՝ հունիսի 18-ին, Կահիրեի արևելյան մասում հուղարկավորել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին։ Այս մասին հաղորդում է Life-ը: «Հոգեհանգստյան աղոթքն արտասանվել է բանտի հիվանդանոցում»,-ասել է երկրի նախկին առաջնորդի փաստաբան Մոնեյմ Աբդել Մաքսուդը: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել էր հունիսի 17-ին դատարանի դահլիճում, որտեղ լրտեսության մասին գործով որպես գլխավոր մեղադրյալ էր ներկայացել: Բանտում հետազոտության ժամանակ…
Հայտնի է Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը
Երեկ Կահիրեի «Ռամսիս» երկաթուղային կայարանում գնացքը դուրս էր եկել ռելսերից և բռնկվել: Վերջին տվյալներով՝ վթարին զոհ է դարձել 25 մարդ, ևս 20 մարդ տուժել է: Al-Ahram-ը հայտնում է, որ երկաթուղային վթարի պատճառ է դարձել մեքենավարների վեճը և դրանից հետո նրանցից մեկի դրսևորած անփույթ վերաբերմունքը: Երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ մեքենավարները չեն կարողացել «կիսել» ճանապարհը: Նշվում է,…
Երկաթուղային խոշոր վթար Կահիրեում. կան տասնյակ զոհեր
Կահիրեի կայարաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել: Հաղորդվում է ավելի քան 50 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է Al Shorouk պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գնացքը դուրս է եկել մեկնակետից: Հաղորդվում է, որ այն ընթանալիս է եղել մեծ արագությամբ: Որոշ ժամանակ անց, չկարողանալով արգելակել՝…
Կահիրեում տեղի է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաներին նվիրված համերգ
Կահիրեի Ազգային Օպերայի Թատրոնի «Հանագեր» համերգասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաներին նվիրված «Աուլադնա» (Մեր երեխաներ) միջազգային փառատոնի «Վերադարձ դեպի ակունքներ» համերգը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, վերոնշյալ համերգը անցել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հովանու ներքո և կազմակերպվել էր Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթյալների և…
Եգիպտոսի անվտանգության ուժերը ոչնչացրել են 40 ահաբեկչի
Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Էլ-Գիզա շրջանում, ինչպես նաև Սինայի թերակղզում ոչնչացրել են 40 ծայրահեղականի: Նրանք ներգրավված են եղել քաղաքացիական, զբոսաշրջային մի շարք օբյեկտների և իրավապահ ուժերի վրա հարձակումների ծրագրում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ 30 ահաբեկիչ ոչնչացվել է Կահիրեում և նրա շրջակայքում,…
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնում է aysor.am-ը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)», – ասված է ՀՀ նախագահի…