fbpx
Հասարակություն

Կահիրեում տեղի է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաներին նվիրված համերգ

Կահիրեի Ազգային Օպերայի Թատրոնի «Հանագեր» համերգասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաներին նվիրված «Աուլադնա» (Մեր երեխաներ) միջազգային փառատոնի «Վերադարձ դեպի ակունքներ» համերգը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, վերոնշյալ համերգը անցել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հովանու ներքո և կազմակերպվել էր Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթյալների և Եգիպտոսի հայ, հույն և կիպրացի համայքների հետ համագործակցաբար։

Միջոցառմանը ներկա են գտնվել ԵԱՀ ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի դեսպանները, կրոնական առաջնորդներ, տեղական համայքների ներկայացուցիչներ։

Համերգին ելույթ է ունեցել Հայաստանից ժամանած պատանի երգիչ Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև համայքային պարային համույթների և երգչախմբի մենակատարները։

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել նախարար Նաբիլա Մաքրամը, ով խոսել է Եգիպտոսի պատմության ընթացքում հասարակական և մշակութային կյանքում ազգային փոքրամասնությունների ունեցած մեծ ներդրման մասին՝ հատուկ ընդգծելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը որպես Հայաստանը և Եգիպտոսը իրար կապող կամուրջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ