Կամազ

  • Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «ԿամԱԶ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ, հաղորդում է Razm.info-ն։ [Թարմացում] Ադրբեջանի ՆԳՆ և գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները 3-ն են, վիրավոր են՝ 4-ը։ [Թարմացում] Այս մասին հայտնում են ադրբեջանական…

    Ադրբեջանի ՊՆ մեքենան ականի վրա պայթել է․ կան մահացածներ ու վիրավորներ
  • Ռուսաստանի Դաշնությունը 20 «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով շուրջ 150 տոննա մարդասիրական օգնություն է հատկացրել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ օգնությունն իրենից ենթադրում է շինանյութ, որով պետք է օգնեն սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգաապահովման համակարգերի և ջրամատակարարման վերականգնմանը։ Մարդասիրական բեռը հասցվել է Քարվաճառի շրջան։ Աղբյուրից հայտնում են, որ օգնություն…

    Ռուսաստանը 150 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Ադրբեջանին
  • Մերկասառույցի պատճառով վթար է տեղի ունեցել Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ փակելով մայրուղին: Տուժած անձիք չկան: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է մերկասառույցի պատճառով «Կամազ» տեսակի բեռնատարը վթարի ենթարկվում՝ ետ սահելով ու հարվածելով արդեն ավտովթարված մեքենաներին:

    Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Տավուշի մարզում, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ ՀՀ…

    ՊՆ ավտոմեքենան շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ
  • ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն…

    «Իմ քայլը» չմասնակցեց «կամազգեյթսը» ուսումնասիրելու հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու նախագծի քվեարկությանը
  • Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման։ Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք,…

    Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում․ Հակոբ Կարապետյանը՝ ամանորյա ծախսերի մասին
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով: Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՛ ՔՊ-ականները, թե՛ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր…

    Ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ․ Իոաննիսյան
  • Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին…

    Երևան-Սևան ճանապարհին BMW X5-ը բախվել է բեռնատարին․ X5-ի վարորդը տեղում մահացել է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Հուլիսի 17-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելաակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

    Երևան-Սևան ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ն ընկել է ձորը
  • Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կազմում հիմնվող նոր բյուջետային հիմնարկը արդեն հունիսի վերջին կունենա 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ՝ քաղաքի աղբահանության վիճակի շտկման համար։ Քաղաքապետն հավելեց, որ աղբահանությամբ զբաղվող բյուջետային հիմնարկը հիմա կստանա 5 մեքենա, բայց դրանով չի սահմանափակվի․ ընդհանրապես նախատեսվում է գնել 34 ավտոմեքենա։…

    Հունիսի վերջին կունենանք 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ. Հայկ Մարության
  • «Կամազ» մակնիշի հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը, սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից։ 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։ Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարների օգնությամբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն։ Քաղաքը նախատեսում է ձեռք բերել…

    Հինգ աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը մայրաքաղաքի վարչական շրջաններից