Ռուսաստանի Դաշնությունը 20 «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով շուրջ 150 տոննա մարդասիրական օգնություն է հատկացրել Ադրբեջանին։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ օգնությունն իրենից ենթադրում է շինանյութ, որով պետք է օգնեն սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգաապահովման համակարգերի և ջրամատակարարման վերականգնմանը։
Մարդասիրական բեռը հասցվել է Քարվաճառի շրջան։
Աղբյուրից հայտնում են, որ օգնություն տրամադրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

