Ադրբեջանի ՊՆ մեքենան ականի վրա պայթել է․ կան մահացածներ ու վիրավորներ

Ամենադիտվածներ

50225778_303

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «ԿամԱԶ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ, հաղորդում է Razm.info-ն։

[Թարմացում] Ադրբեջանի ՆԳՆ և գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները 3-ն են, վիրավոր են՝ 4-ը։ [Թարմացում]

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ մահացածներից են պետական AzTV հեռուստաընկերության օպերատոր, 1989թ. ծնված Սիրաջ Աբիշովը (Sirac Abışov) և պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության թղթակից Մահարամ Իբրահիմովը (Məhərrəm İbrahimov)։ Հեռուստաընկերության ռեժիսորը, մեքենայի վարորդը (որը հավանաբար զինծառայող է) և մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել են։

Ադրբեջանական կողմը դեպքի վայրից նաև տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է արդեն պայթած մեքենան։ Դրանում հավանաբար եղել են նաև զինծառայողներ, որոնց մասին առայժմ տվյալներ չկան։

Նշենք, որ նոյեմբերի 10-ից հետո Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների տեղաշարժերի ընթացքում գրանցվել են ականի պայթյունների մի շարք դեպքեր, որի արդյունքում, հունիսի 4-ի տվյալներով, մահացել է 120-ից ավելի ադրբեջանցի։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();