կանադա
Կանադան պետք է հանդես գա ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության․ Չոնգ
Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգը անհանգստացած է՝ ադրբեջանական զինված ուժերի Հայաստան անցնելու հետ կապված հաղորդագրություններով։ Այս մասին Չոնգը գրել է Twitter-ում։ Նա նշել է, որ Թրյուդոյի կառավարությունը պետք է հանդես գա ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության։ Բացի սա, Չոնգը նաև նշել է, որ զենքի արտահանման թույլտվությամբ Թրյուդոյի կառավարությունը խախտել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում ուժերի հարաբերակցությունը։…
Կանադայի Ալբերտա նահանդը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների…
Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո դադարել է խաղաղ գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Armenpress-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։ Հարց. Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես…
Կանադան չեղարկեց Թուրքիային ռազմական ապրանքների մատակարարումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Կանադան չեղարկում է Թուրքիային ռազմական ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարման թույլտվությունը։ Նա նշել է, որ իրենց ուսումնասիրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներ։ Գարնոյի խոսքով՝ չեղարկումը պայմանավորված է Կանադայի արտաքին քաղաքականությանն անհամապատասխանությամբ ու այն բանով, որ Թուրքիան չի պահպանել դրանց վերջանական օգտագործման վերաբերյալ երաշխիքները։
Կանադայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Կանադայի Ալբերտա նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Դանի Հինշոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Նա նշել է, որ վարակման դեռևս մեկ դեպք է հայտնի ու վարակակիրն այժմ մեկուսացված է։ Ըստ Հինշոյի՝ այդ դեպքը կապված է Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերջերս վերադարձած մարդու հետ։
Կանադայի սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ, սենատոր Լեո Ուսակոսը հայտնել է, որ Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը: «36 բանաձևը մերժվեց: Սա տխուր օր է հայ ժողովրդի համար»,- նշել է սենատորը` քննադատելով վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով, իր խոսքով, «սատարում է բռնակալին»: «Ամենացավալին այն է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես…
Գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիկները պատրաստվում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։ «Թինա Կարապետյան / Սիմոն Պրոուքս Սենեկալ զույգը այժմ մարզվում է Կանադայում, Մոնրեալում։ Նրանք, ինչպես նաև մեր մյուս մարզիկները, պատրաստվում են մասնակցել Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը պետք է կայանա Զագրեբում Հունվարի 25-31, այնուհետև Մարտի 22-28 Շվեդիայում կայանալիք աշխարհի խաղերի», – ասվում է հայտարարության…
Կանադան ի գիտություն է ընդունել ԼՂ-ում հաստատված հրադադարը․ Շամպայն
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն անրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված համաձայնությանը։ Նա նշել է, որ Կանադան ի գիտություն է ընդունել հրադադարի ռեժիմի հաստատումը ու նրանք աշխատում են իրենց միջազգային գործընկերների հետ՝ համաձայնագրի պայմանների ու հետևանքների վերլուծության և ուսումնասիրության առումով։ Շամպայնի խոսքով՝ ինքը մշտապես կապի եղել Հայաստանի գործընկերոջ հետ, որպեսզի պարզի, թե այդ դժվարին…
Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Արցախում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությունից։ Նշվում է, որ կողմերը ընդգծել են հարցի խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։ Մակրոնն ու Թրյուդոն խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին և…
Լավալի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը
Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Լավալի քաղաքային խուրհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև»։ https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3272590992867783
Կանադայում 2 եկեղեցի ամբողջությամբ այրվել է
Գիշերը Կանադայի Օնտարիո նահանգի Մանսի քաղաքում այրվել երկու եկեղեցիներ՝ միմյանցից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Նշվում է, որ իշխանությունները չեն բացառել հրկիզման վարկածը։ Ըստ աղբյուրը եկեղեցիներում հրդեհը բռնկվել է 6 ժամ տարբերությամբ։ Շենքերն ամբողջությամբ այրվել են։ Տուժածներ չկան։
Քվեբեկում հարձակման արդյունքում կան զոհեր ու վիրավորներ
Կանադայի Քվեբեկ նահանգում երիտասարդը «միջնադարյան հանդերձանքով» սառը զենքով հարձակվել է մարդկանց վրա։ Արդյունքում՝ զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ։ Le Soleil-ի հաղորդմամբ՝ հանցագործը կտրել է զոհերից մեկի կոկորդը։ Նշվում է, որ երիտասարդը բերման է ենթարկվել։ Նա 25 տարեկան է։
Թրյուդոն համարում է, որ ԼՂ-ում իրավիճակը մնում է մտահոգիչ
Կանադայի ղեկավար Ջաթին Թրյուդոն խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ երկու շաբաթ առաջ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ժամանակ կարևորել էր հակամարտության խաղաղ կարգավորման ու հրադադարը հարգելու անհրաժեշտությունը։ Թրյուդոն նաև ասել է, որ Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը դադարեցվել է այն…
Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը։ «Պարոն Հուսակոսի հետ առիթ ենք ունեցել շփվելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, ով ինձ վստահեցրեց, որ հայ ժողովրդի բարեկամն է»,- գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
Կանադական BRP-ն դադարեցնում է թուրքական Bayraktar-ների շարժիչների մատակարարումը
Կանադայում գործող Bombardier Recreational Products-ը հայտարարել է, որ դադարեցնում է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում օգտագործվող ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ օգտագործմամբ երկրներ»։ Այս մասին հայտնում է CBC-ը։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք վերջերս տեղեկացել են Rotax շարժիչների՝ ռազմական նպատակներով օգտագործվելու մասին ու մանրամասն հետաքննություն են սկսել։















